livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 26, 2019

altԿայացավ «Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձեւերը եւ միջոցները» թեմայով համաժողովը, որն այսուհետ կլինի ամենամյա: Համաժողովի արդյունքում շուրջ 100 հասարակական, քաղաքական կազմակերպությունների, նախաձեռնությունների, կենտրոնների, միությունների, ԶԼՄ-երի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ» հոգեւոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինքի (այսուհետ` «ԴԱՇԻՆՔ») ստեղծման մասին հռչակագիրը եւ մշակվեց համապատասխան բանաձեւի նախագիծ, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը:

     Հոգեւոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքների, այդ թվում` չարաբաստիկ «գենդերային օրենքի» մասին խոսեց նաեւ «Իրավունք» թերթի խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍalt ԳԱԼԱՋՅԱՆԸ` ներկաների ուշադրությանը հրավիրելով մի քանի կարեւոր ասպեկտների վրա. «Ո՞րն է մեր հիմնական զենքը հասնելու նրան, որպեսզի չանցկացվեն այդպիսի վնասակար օրենքներ ու չներդրվեն մեր կյանք: Բնականաբար, մեր զենքն է օգտագործել այնպիսի դեմոկրատական ազատություն, ինչպիսին է խոսքի եւ կարծիքի ազատությունը, որը նախեւառաջ հնարավորություն կստեղծի ձեւավորելու հանրային կարծիք: Սակայն, տեղեկատվական ոլորտում տարիների ընթացքում նկատվում է, որ հետեւողական փորձեր են կատարվում մտցնել գենդերայի, աղանդավորական գրաքննություն: Այս ամենը սկսվեց դրսից խրախուսվող տարատեսակ վարքականոններ ընդունելուց հետո: Ովքեր անխոհեմ էին, այդ վարքականոնների տակ ստորագրեցին ու այժմ, ըստ այդ վարքականոնների, իրավունք եւ հնարավորություն չունեն բարձրաձայնել սուր խոսքով այնպիսի վնասակար երեւույթների մասին, ինչպիսին է աղանդավորությունը, գենդերային քարոզչությունը, ինչպիսին է ոտնձգությունը ընտանիքի ինքնիշխանության վրա»:

Ապա «Իրավունք» թերթի խմբագիրը նշեց, որ որոշակի ճնշում է առկա նաեւ մամուլի վրա. «Մի կողմից ճնշում դատական հայցերի միջոցով, մյուս կողմից ճնշում դատարանների վրա: Կոնկրետ «Իրավունք» թերթի պրակտիկան եթե դիտարկենք, համասեռամոլության լոբբիստների կողմից, որոնք, եթե ցուցակը նայենք, նույն մարդիկ են, ովքեր այսօր առաջ են մղում ընտանեկան բռնության մասին, այսպես կոչված, օրենքը, մի քանի դատական հայցերով դիմել էին դատարան ընդդեմ «Իրավունքի»: Բայց առաջին փուլում հաղթանակ ունենք եւ հիմա նրանց կողմից հետեւողական ճնշում է ընթանում նաեւ դատարանների վրա ու փորձում են դատական մյուս ատյաններում հաղթել: Ի դեպ, որպես ճնշման գործիք օգտագործում են նաեւ տեղեկատվական վեճերի խորհուրդը, որը օմբուցմենի ու անհասկանալի ՀԿ-ների նախաձեռնությամբ ստեղծված մարմին է, որը եզրակացություններ է տալիս, թե այս կամ այն տեղեկատվական վեճում ով է ճիշտ, ով` սխալ: altԱռաջին անգամ, երբ դատարանում գործ ունեինք «Կյանք խոսքի» հետ, այդ տեղեկատվական վեճերի խորհրդի բացասական եզրակացությունը` որպես ապացույց, տարել ներկայացրել էին դատարան, հիմա նույն ճանապարհով գնում են համասեռամոլության լոբբիստները»:

Ամփոփելով ասելիքը` Հ. Գալաջյանը հավելեց. «Գենդերային լոբբիստների ոտնձգությունից լրատվամիջոցների պաշտպանությունը անհրաժեշտություն է եւ կարծում եմ, որ մեր բանաձեւի մեջ նաեւ կետ պետք է մտցվի, որով դատապարտվում է խոսքի ազատության նկատմամբ գենդերային եւ այլ լոբբիստների ճնշումները որպես երեւույթ, ինչպես նաեւ դատապարտվում է նրանց ճնշումները դատարանների վրա: Որովհետեւ, եթե ստանանք իրավիճակ, երբ լռեցվում են լրատվամիջոցները, երբ լրատվամիջոցները վախենում են աղանդին աղանդ անվանել, համասեռամոլին` համասեռամոլ, երբ վախենում են բացեիբաց խոսել, որ ընտանիքի ինքնիշխանության դեմ որեւէ ոտնձգություն վերջնական տականքություն է եւ գենոցիդ, ապա այդ դեպքում արդեն ավելի հեշտությամբ կկարողանան այդ լոբբիստներն իրենց սեւ գործն անել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում