livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altԱհա և մոտենում է Ամանորը… Տոն, որը ամենքիս է ստիպում հրաշքներ ակնկալել ու հավատով սպասել: Հայկն ու նրա մայրիկը ևս հրաշքի են սպասում, մի սովորական հրաշքի, որը մեզնից յուրաքանչյուրը կարող է իրագործել…

4-ամյա Հայկն ունի ի ծնե խնդիր`ՄՈՒԿ (մանկական ուղեղի կաթված) ախտորոշմամբ, ինչի պատճառով չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել: Բժիշկների ցուցումով երեխային վիրահատություն է նշանակվել Գերմանիայում: Երեխայի վիրահատությունը հունվարի 19-ին արդեն նշանակված է, իսկ անհրաժեշտ գումարի միայն կեսն է դեռևս հավաքվել: Հայկն ու նրա մայրը` Պայծառը, բոլոր բարի ու սրտակից մարդկանց աջակցությունն են ակնկալում այս ճակատագրական վիրահատության 30.000 եվրոյի  հավաքման համար: Սպասելու ժամանակ չկա… Նպատակի վերջնակետին հասնելու համար կարևոր է յուրաքանչյուր օգնություն:

Ստորև բերված են բանկային հաշվի տվյալները, որ բացվել է Հայկի մայրիկի` Պայծառ Ներսեսյանի անունով:

ՎՏԲ-Հայաստան` AMD 16046032978400

USD 16046032978401

EUR 16046032978402

RUR 16046032978403

ARCA քարտի համար՝ 6769 3071 0003 1522

Հայկը հավատում է Ձմեռ պապիկին, Հայկը նաև հրաշքների է հավատում, իսկ հրաշքներ լինում են…

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ





Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում