livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

altՀՀ Գեղարքունիքի մարզի  սահմանամերձ Վահան գյուղի միակ մանկապարտեզում այսօր սովորում  է 43 երեխա: Նախորդ տարվա համեմատ` այս տարի  մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը նվազել է: Մանկապարտեզի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ հույս ունի, որ հաջորդ տարի երեխաների թիվը կրկին կավելանա.

«Վահան գյուղից գրեթե արտագաղթողներ չկան, ծնելիության աճը նվազել է, քանի որ  ծնողները երկուսից ավելի երեխաներ չեն ունենում: Պատճառը սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակն է: Երեխա ունենալուց հետո անհրաժեշտ է հոգալ նրանց կարիքները, ծնողներից շատերը  չունեն նման  հնարավորություն»,-«Զարուհու» հետ զրույցում նշեց մանկապարտեզի տնօրենը:

Մանկապարտեզի 11 աշխատակիցներն աշխատում են նվազագույն աշխատավարձով եւ տնօրենի խոսքով`չեն դժգոհում.«Մեր գյուղում մարդիկ շատ պատվախնդիր են, ասում են ավելի լավ է քիչ ստանանք, բայց մեր հողի վրա ապրենք, քան շատ վաստակենք ու օտար երկրում լավ կյանքով ապրենք: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ այսօր գյուղը կա»,-նկատեց Ա. Մնացականյանը:

altԱրցախյան հերոսամարտի տարիներին մանկապարտեզը չի գործել: Պատերազմից հետո վերաբացվել է 2011 թվականին: Իսկ մինչ վերաբացվելը` մանկապարտեզը  երբեք փակ չի եղել.«Արդեն 30 տարի եւ  ավելի աշխատում եմ մանկապարտեզում: Պատերազմի օրերին, երբ գյուղը հայտնվեց կրակոցների տակ, երեխաները մնացին տներում, իսկ մանկապարտեզը դարձավ կամավոր ջոկատի կացարան: Հնարավոր չէր փակել մանկապարտեզը, բաց դռները մեզ համար կարծես թե հույս էին: Փառք Աստծո մեր հույսերն արդարացան: Այսօր արդեն մանկապարտեզը գազաֆիկացված է, խնայողություններ անելու համար օրեր առաջ տեղադրվեց նաեւ արեգակնային ջեռուցիչ, որն ապահովում է ջեռուցման 50 տոկոսը»,-գոհունակությամբ շեշտեց տիկին Մնացականյանը:

Հիմնանորոգումից հետո մանկապարտեզը նաեւ կահավորվել է, չկա միայն բուժսպասարկման համար անհրաժեշտ գույք: Խնդիրը լուծելու համար Ա. Մնացականյանը մի քանի կազմակերպությունների արդեն  դիմել է եւ  հուսով սպասում, որ կունենա աջակիցներ:

Ըստ Անահիտ Մնացականյանի` Վահանում աստիճանաբար սոցիալական պայմանները բարելավվում են, մարդիկ  ավելացրել են  անասունների գլխաքանակը, կաթը հանձնում են մթերող ընկերություններին եւ լուծում իրենց առօրյա խնդիրները.«Կարեւորը մեր երկրին խաղաղություն լինի, իսկ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն»,-իր խոսքը եզրափակեց Անահիտ Մնացականյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում