livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altՆշենք, որ սկզբնական շրջանում դատավարությանը մասնակցում էին նաեւ արտերկրից ժամանած փաստաբաններ, ովքեր պաշտպանում էին դերասանի շահերը, սակայն վերջին ամսվա ընթացքում նրանք այլեւս չէին ներկայանում նիստերին: Եվ, ըստ տարածված լուրերի, վերջիններս հասկացել են, որ դերասանը իսկապես մեղավոր է, դրա համար էլ հրաժարվեցին ներկա գտնվել դատավարության ընթացքին: Ինչեւէ, մենք փորձեցինք զրուցել տուժող կողմի` Հակոբյանների փաստաբան ՌՈՒԲԵՆ ԲԱԼՈՅԱՆԻ հետ, եւ պարզել, թե ինչպես է գնահատում դատավարության ընթացքը:

- Պարոն Բալոյան, դատավարությունն ավարտված է, ինչպե՞ս կգնահատեք անցած դատավարությունը:

- Շատ վատ եմ գնահատում դատավարության ընթացքը այն առումով, որ ինձ թույլ չտվեցին ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ օգտագործած վիճակում է մեքենան վարել, թե` ոչ: Բայց, ըստ էության, Վարդան Պետրոսյանի մեղքը հիմնավորվեց: Ե՛վ փորձագետը բացատրեց, ե՛ւ մենք մեր դիրքորոշումների մեջ բազմիցս հայտնեցինք, որ ո՛չ ուղեւորների քանակը վթարի հետ կապ ունի, ո՛չ կողային հայելիների բացակայությունը, ո՛չ էլ գազի բալոնը: Կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար 16000 հազար  ստորագրություն հավաքելու նպատակն այդպես էլ չհասկացա:  Ի վերջո` այդ քաղաքացիները չեն որոշելու կրկնակի փորձաքննություն նշանակվելու է, թե` ոչ: Դրա համար կա օրենքով սահմանված կարգ, թե դա ինչի համար արվեց, դա էլ մեզ համար մնաց անհասկանալի: Ամեն դեպքում դատաքննությունը օբյեկտիվ է ընթացել, եւ Վարդան Պետրոսյանի մեղքը ապացուցված է, այստեղ որեւէ թեմա այլեւս լինել չի կարող: Դատարանը պարտավոր է քննության առնել ե՛ւ մեղմացնող, ե՛ւ ծանրացնող հանգամանքները, քանի որ դատավճիռ կայացնելիս` այդ ամենը պետք է հաշվի առնվի:

- Ըստ Ձեզ, ի վերջո որքա՞ն պատիժ կսահմանի դատարանը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի համար:

- Ես մի անգամ էլ եմ ասել ու նորից կկրկնեմ, եթե "սիրված դերասան" հանգամանքը գործի, որոշակիորեն քիչ կտան, եթե` ոչ, ապա օբյեկտիվ պատժի կարժանանա:

- Այսինքն, ըստ Ձեզ, հնարավո՞ր է "սիրված դերասան" հանգամանքը դատարանում հաշվի առնվի:

- Դե, իհարկե հնարավոր է, եթե խմածությունը ապացուցելը թույլ չեն տալիս, դա էլ կարող են հաշվի առնել, ինչ ասեմ: էլ չեմ ասում, որ դերասանի կողմի մարդիկ դատավարության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչներին ծաղրելով, հեգնելով էին հարցեր տալիս, վիրավորում վկաներին, տուժող կողմին, բայց այդ ամենը, չգիտես ինչու, կրկին անտեսվում էր: Բայց ես այդ բոլորը հատ-հատ գրելու եմ իմ ճառի մեջ, ես դա չեմ շրջանցելու` սկսելու եմ դատավարության վերջին օրվանից մինչեւ վերջին նիստը:

- Դերասանի փաստաբանը մամուլում հաճախ է անդրադառնում, որ դատավարությունը ձեւական բնույթ է կրել, ի՞նչ կասեք այդ առումով:

- Քննիչը մի երկու մանր-մունր սխալներ թույլ է տվել, բայց դա չի նշանակում, որ մեղադրողը պաշտպանել է քննիչին: Թե՛ զննությամբ, թե՛ Շամշյանի լուսանկարներով պարզ երեւում է, որ այդ բախումը եղել է:

- Իսկ ի՞նչ կասեք կողմերի հնարավոր հաշտության մասին:

- Հաշտության թեմա չկա, այդ թեման փակված է: Թող դերասանի կողմը իր մեջ փնտրի, թե ինչու չկայացավ այդ հաշտությունը:

Մենք զրուցեցինք նաեւ տուժող կողմի հետ, մեզ հետ զրույցում Արթուր Հակոբյանը անդրադառնալով կողմերի հաշտությանը` ասաց. "Հաշտեցման մասին խոսք լինել չի կարող, իրենք դրա մասին շուտ պետք է մտածեին, ոչ թե տասներկու ամիս մեր վերքի վրա աղ լցնեին ու դատավարության վերջում ուզենային հաշտվել":

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում