livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

altԱյսօր ամբողջ աշխարհում առաջադեմ մարդկությունը միավորվել ու պայքարում է Մեծ Բրիտանիայի եւ Իրանի քաղաքացի ՂՈՆՉԵ ՂԱՎԱՄԻԻ ճակատագրի համար, քանի որ դեպքը որքան էլ բացառիկ է ու ցնցող, նույնքան էլ անիրական ու զավեշտալի է թվում: Աղջիկը ձերբակալվել է Իրանում ո՛չ ավել, ո՛չ պակաս տղամարդկանց վոլեյբոլի խաղ դիտելու պատճառով: Նրա եղբայրը` ԻՄԱՆ ՂԱՎԱՄԻՆ, Change.org-ի միջոցով խնդրագիր է պատրաստել` պահանջելով Իրանի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին անել ամեն ինչ, որպեսզի Ղոնչեն տուն վերադառնա: Այս խնդրագրի ներքո ստորագրել են ավելի քան 700 հազար մարդ: Խնդրագրում մասնավորապես ասված է.

«2014թ. հուլիսից իմ քույրը անազատության մեջ է Թեհրանում: Նա ձերբակալվել է միայն այն պատճառով, որ այցելել է տղամարդկանց վոլեյբոլի խաղի: Իմ քույրը` Ղոնչե Ղավամին, ունի երկքաղաքացիություն` բրիտանական եւ իրանական: Նա ընդամենը մի քանի ամսով այցելել էր Իրան` աշխատելու բարեգործական կազմակերպությունում, որը զբաղվում է անտուն երեխաների կրթությամբ:

Ղոնչեն իսկապես որոշել էր դիտել խաղը, եւ հենց դրա համար էլ նրան ձերբակալեցին: Նա կարծում էր, որ կանանց թույլ կտան դիտել խաղը այն բանից հետո, երբ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան այդպիսի պահանջ էր ներկայացրել իրանական իշխանություններին: Նրա ձերբակալությունը ողբերգական սխալ է: Խնդրում եմ` օգնե’ք ինձ քրոջս տուն վերադարձնել:

Amnesty International-ը  հրատապ ակցիա էր կազմակերպել քրոջս աջակցելու համար: Amnesty-ի կարծիքով Ղոնչեն խորը հոգեբանական ճնշման տակ է եւ նրան ասել են, թե «բանտից ողջ դուրս չես գա»: Նրանք նաեւ ասում են, որ «Ղոնչեի փաստաբանին թույլ չի տրվել հանդիպել նրա հետ, եւ նույնիսկ նրա գործը չեն տվել ուսումնասիրելու համար»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ տեղյակ է քրոջս ձերբակալման մասին, բայց ոչինչ անել չի կարող, քանի որ Իրանում իր դիվանագիտական ազդեցությունը սահմանափակ է: Մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է անել ավելին Ղոնչեին փրկելու համար, ով Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Մենք արդեն համոզվել ենք, որ եթե ճնշենք իշխանություններին, նրանք կարող են ազդեցության ավելի արդյունավետ ուղիներ գտնել:

Ես պարզապես ցանկանում եմ քրոջս տուն վերադարձնել: Նա չպետք է ձերբակալվեր եւ կրեր այդպիսի տանջանքներ բանտում: Խնդրում եմ` օգնեք ինձ վերջ դնել այս մղձավանջին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում