livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

new-year- Մոտենում է հերթական Ամանորը: Այս անգամ մայրաքաղաքային ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում, ի՞նչ ծախսերի հետ են դրանք կապված, այլ կերպ ասած, որքա՞ն գումար է քաղաքային բյուջեից նախատեսվել` ամանորյա միջոցառումների համար: Չմոռանանք, որ այս տարի մարդկանց վիճակն ավելի վատ էª կապված հատկապես վերջին թանկացումների հետ:

Երեւան քաղաքի բնակիչ Աննա Սամվելյան

Հարցին պատասխանում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ

ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ.

-Այս տարի ամանորյա միջոցառումների համար, ընդհանուր առմամբ, քաղաքային բյուջեից տրամադրվել է 73 միլիոն դրամ,

որից 25 միլիոն դրամը կծախսվի քաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերի, արտաքին ձեւավորումների, լույսերի եւ այլ զարդարանքների համար: 48 միլոն դրամը նախատեսված է տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար` բոլոր վարչական շրջաններում: Երեւանի քաղաքապետարանը անում է հնարավորը, որ Ամանորը տոն լինի Երեւանի բոլոր բնակիչների համար: Ի դեպ, նշեմ, որ 48 միլիոնը ներառում է նաեւ ամանորյա սոցիալական բաղադրիչը:

Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեցª Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելով, որի հետ միաժամանակ միացվեցին բոլոր գեղազարդ ձեւավորումները: Այսինքնª արդեն մայրաքաղաքը իր տոնական հանդերձանքով ներկայանում է երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին: Հաջորդ` ավելի մեծ միջոցառումը նախատեսվում դեկտեմբերի 31-ին. երեկոյան ժամը 10-ից կսկսվի համերգային ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր, կեսգիշերին տարեմուտը կազդարարի շքեղ հրավառությունը:

Ի դեպ, ասեմ, որ համաքաղաքացիների հարմարավետ տեղաշարժը ապահովելու համար, քաղաքապետի հանձնարարությամբ, Երեւանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 31-ին կաշխատի մինչեւ հունվարի 1-ի գիշերվա ժամը 2-ը: Բացի դրանից` մայրաքաղաքի փոքրիկների համար տոնական միջոցառումներ են սպասվում նաեւ  հունվարի 5-ին` Հանրապետության հրապարակում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում