livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԲախտագուշակ Վարսիկի ընտանեկան սկանդալի մասին որոշ գենդերային կազմակերպությունների թեթեւ ձեռքով համայն հայությունն իրազեկվեց: Հիշեցնենք, որ Վարսիկի որդու` Սարգիս Հակոբյանի դեմ դատարանում բողոք էր ներկայացրել նրա նախկին կինը` Հասմիկ Խաչատրյանը` իրենց իսկ ընտանիք սողոսկած գենդերային կազմակերպությունների ներկայացուցիչների դրդմամբ, թե իբր նա խոշտանգումների է ենթարկվել ամուսնու կողմից: Սակայն այս անգամ գենդերային կազմակերպություններին, թեպետ հաջողվեց քանդել Հակոբյան-Խաչատրյան ընտանիքը, բայց Ս. Հակոբյանի ճակատագիրը խեղել` ոչ:

Եվ այսպես` օրերս Գավառի արդարադատ դատարանի որոշմամբ, Ս.Հակոբյանը նախկին կնոջը` Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար, ազատազրկման դատապարտվեց Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով եւ մեկ տարի ու վեց ամսվա ազատազրկման դատապարտվեց, բայց համաներմամբ ազատվեց նաեւ այդ պատժից:

Իսկ Հ. Խաչատրյանի քաղաքացիական հայցը մերժվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ (վերջինս պահանջել էր առողջական վնասի փոխհատուցում` մեկ միլիոն դրամ, իսկ բարոյական փոխհատուցում` երեք միլիոն դրամ):

Այս մասին «Զարուհին» զրուցեց Հայաստանի սոցիալիստական շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հետ, ով այս պատմության հենց սկզբից պնդում էր, որ այստեղ որեւէ բռնություն չկա, այլ վերոնշյալ գենդերային կազմակերպությունները, պարզապես, հերթական ընտանիքն են փորձում քայքայել: Ավելին` հանուն այս ճշմարտության, պարոն Ահարոնյանը թե՛ դատարանում, թե՛ փողոցում կռիվ էր տալիս գենդերային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ:

- Պարոն Ահարոնյան, տեղյա՞կ եք, Գավառի դատարանի վճռից` բախտագուշակ Վարսիկի որդու գործով:

- Տեղյակ չեմ, քանի որ ոչ թե ինձ տվյալ անձնավորությունն էր հետաքրքիր, այլեւ այն, որ գենդերային միավորում հասկացողություն չպետք է լինի որեւէ տեղ, ուր մնաց թե այն սողոսկի ընտանիք: Եվ ես որպես հայ, որպես սոցիալիստ, որպես ազգը սիրող մարդ` պարտավոր եմ պայքարել յուրաքանչյուր շեղման դեմ, որը մեր ազգը պառակտում է, քանդում է մեր ընտանիքը:

- Այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ Ձեր պնդումները բացարձակ ճշմարտություն էին, եւ դատարանը նույնպես դա հաստատեց` համաներմամբ ազատ արձակելով Սարգիս Հակոբյանին:

- Ուրախ եմ, որ դատավորը եւ տեղի հասարակությունը ընդունեց, որ չի եղել ծեծ, այլ ուղղակի ինչ-որ ընտանեկան կոնֆլիկտ: Միգուցե, եթե աղջիկը չդիմեր այդ կանանց ինչ-որ գենդերային կազմակերպության, այլ իր ձեռքով գնար եւ դիմում գրեր դատարանում, ես սատար կկանգնեի հենց իրեն: Բայց նրան ոչ թե բարեկամներն էին շրջապատում, այլ անհասկանալի ծագում ունեցող գենդերային հավասարություն քարոզող մարդիկ: Ի դեպ, շարունակում եմ պնդել, որ նրանց մեծամասնությունը սփյուռքահայեր են, որոնք Եվրոպայից ներմուծում են Հայաստան ե՛ւ կրոնական, ե՛ւ սեռական շեղումներ: Այնպես որ, ողջունում եմ դատարանի որոշումը, կարծում եմ, որ մի փոքր լումա էլ ես եմ դրել այդ գործի մեջ` ներկա լինելով դատական նիստերին եւ դեմ կանգնելով գենդերային կազմակերպության ներկայացուցիչ Լառա Ահարոնյանի խմբին: Եվ յուրաքանչյուր նման գործողություն, որն իմ ականջին կհասնի, ես պարտավոր եմ կանգնել այն մարդկանց կողքին, որոնք  պայքարում են գենդերային հավասարության դեմ: Պետք է բոլորը հասկանան, որ Հայաստանում ընտանեկան բռնություն կանանց նկատմամբ գրեթե չկա եւ չի էլ լինի: Դա, ուղղակի, ֆանտազիա է, գրանտներ ուտելու տարբերակ: Այդ գրանտները ինչքան ուզում են թող ուտեն, բայց պարտավոր են հանգիստ թողնել հայ ընտանիքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում