livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

alt«Իրավունքի» 2014 թվականի վերջին տոնական համարի «Ուղիղ կապ» խորագրի հյուրերն էին ՀՀ բոլոր նախագահները, 90-ականներից սկսած բոլոր կարկառուն կուսակցությունների ղեկավարները եւ շատ այլ քաղաքական-հասարակական գործիչներ: Այո, դուք կռահեցիք, իրականում մեր հյուրը նույն ինքը` դերասան, նմանակող ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ էր:

Ի դեպ, պարոն Բաղդասարյանը դատարկաձեռն չէր եկել խմբագրություն ու բոլոր նրանք, ովքեր զանգահարեցին ու հարց ուղղեցին սիրված դերասանին, նաեւ արժանացան ամանորյա նվերների: Մինչ «Իրավունքի» այս տարվա վերջին տպագիր համարում կկարդա՛ք, թե որտե՞ղ էր այս ընթացքում Ս. Բաղդասարյանը, ինչո՞վ է զբաղվում եւ ինչե՞ր է պատմում իր քաղաքական «հոգեզավակների» մասին, որոնց մարմնավորել է բեմում, Ձեզ ենք ներկայացնում նրա մտորումները Ամանորի շուրջ. « Փոքր տարիքից Ամանորը միշտ սիրել եմ մինչեւ դեկտեմբերի 31-ը, դրանից հետո միշտ տախտուկ է ինձ համար` ուտել-բթանալ, խմել , 3-4 տեղ նույն կենացն ասել… Ու այդ ընթացքումalt դու էլ արդեն ինքդ քեզնից հիասթափվում ու հոգնում ես: Հետո էլ սկսվում է ցուցակով տեղ գնալն ու շնորհավորելը միմյանց, ոմանք նույնիսկ 7 օրով փախնում են տանից` հանուն դրա: Կարծում եմ` բուն խորհրդից մենք դուրս ենք եկել: Հատկապես, երբ ասում ենք` Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, բայց չէ՞ որ չի կարելի: Ինչպե՞ս կարող է Ամանորը Սուրբ Ծննդից (գաղափարապես հարցին մոտենանք եւ կապ չունի այստեղ, թե ով է հավատում, ով` ոչ), բարձր լինել»: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ մեր օրերում Ձմեռ պապի անմեղ թոռնիկը` Ձյունանուշը, բավական վարկաբեկված կերպար է դարձել ու անգամ տարօրինակ ծառայություններ է մատուցում` աստղաբաշխական գներով, ըստ Ս. Բաղդասարյանի. «Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ, այլ համաշխարհային խնդիր է: Ամանորը` մարդու դեպի նորը գնալը, վերաճել ու հասել է բիզնեսի աստիճանի: Իսկ բիզնեսով սկսվում է սպիտակ ու սեւ շուկան: Երբ բիզնեսը, արժեքային փոփոխությունները, ուրախությունն ու հաջողությունը կապում են միայն դրամային միջոցի հետ, կարծում եմ` խնդիրի կիզակետը գտնվում է հենց այդտեղ: Օրինակ, մեզ մոտ այս օրերին կարող էին արագաչափերի վրա Ձմեռ պապերի գլխարկ հագցնեին եւ կստացվեր, որ քեզ Ձմեռ պապիկն է նկարում, բայց հետո գնա մուծվի: Մի՛ վատ զգա, որ ինքը քեզ նկարեց, որովհետեւ Ձմեռ պապիկի ֆոնդին ես ուղարկում այդ գումարը: Այսինքն` սա բիզնես է, բայց երբ արժեքային համակարգի մեջ բիզնեսը դառնում է առաջնային, սա արդեն ողբերգություն է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում