livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altՀունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը տարածվելուց անմիջապես հետո սկսվեցին խոսակցություններ շրջանառվել, որ չնայած հանցագործը հայտնաբերվել է, սակայն Գյումրիում վախի մթնոլորտ է տիրում` մարդիկ վախենում են տանից դուրս գալ:

"Գյումրիում շարժը դադարել է, փողոցները դատարկ են" կամ` "Մարդիկ, ովքեր մինչ այս դեպքը գիշերը դարպասները չէին փակում, հիմա ցերեկներն էլ են փակում բակի դռները" եւ այլն: Ուստի հասկանալու համար, թե որքանով են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը եւ առհասարակ ինչ իրավիճակ է այս պահին Գյումրիում, փորձեցինք հետաքրքրվել Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:

-Միանշանակ ոչ, Գյումրիում վախի մթնոլորտ չկա, գյումրեցիները շատ համարձակ մարդիկ են, գյումրեցիները էնքան բան են տեսել, որ վախի մթնոլորտ երբեք այստեղ չի կարող լինել: Բայց որ այսօր գյումրեցիները խոր վշտի մեջ են, խոր ցավակցում են, որ հարսանիքները, կնունքները, ծնունդները հետաձգվել են ամբողջ քաղաքով, դա փաստ է: Ողջ Գյումրին սգում է ողբերգական մահով մահացած ընտանիքի համար, ամեն տուն ինչ-որ մի բան ուզում է անպայման արած լինի այդ ընտանիքի համար. այ` այսպիսի վիճակ է Գյումրիում: Մարդիկ հանգիստ, միահամուռ ապրում են, եւ միշտ էլ այդպես է եղել Գյումրիում:

Ինչ վերաբերում է հրաշքով ողջ մնացած երեխային, ես ասել ու էլի կասեմ. ես նրա համար թեւ ու թիկունք կլինեմ: Դա` միանշանաակ, դա իմ պարքն է: Ճիշտն ասածª ես այս պահին չեմ էլ ուզում անդրադառնալ դրան, որ ոմանք չկարծեն, որ իմ այդ քայլով փորձում եմ ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ շահել, բայց ես դա ասել եմ սրտանց, ասել եմ այն` ինչը որ պետք է անեմ: Եթե նույնիսկ այդ ընտանիքի հարազատները երեխային տան ինձ` ես այդ փոքրիկին իմ տան մեջ կմեծացնեմ:

- Ճանաչե՞լ եք այդ ընտանիքին:

- Ոչ, չեմ ճանաչել, բայց այդ մարդասպանի արարքը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Էդ մարդասպանը ուղեղային հիվանդ պետք է լինի, մարդկային տրամաբանության մեջ չմտնող արարք է, իսկապես, չգիտեմ` ինչ ասեմ...

- Բայց եղան նաեւ այնպիսիք, ովքեր այդ սահմռկեցուցիչ դեպքը կապում են հայ-ռուսական հարաբերությունների հետ: Որքանո՞վ է դա ընկալելի Գյումրիում:

- Հիմա հայ-ռուսական բարեկամության հետ կապված` ռուսների եւ հայերի դարավոր բարեկամությունը, եղբայրությունը շահարկեն այս հոգեկան հիվանդով, դա, առնվազն, հիմարություն է: Հիշո՞ւմ եք, երբ Պատվո բլուրը կառուցեցի, այնտեղի մահացածների ութսուն տոկոսը իրենց կյանքը տվել են հայոց ազգի ազատության սուրբ գործի համար: Աններելի է մոռանալ, թե որքան ռուսներ են մահացել Արեւմտյան Հայաստանի փրկության համար, ինչու չէ` Գյումրու գրավման համար, Երեւանի բերդի գրավման համար, Ղարաբաղում ինչքան ռուսներ մեր կողքին կանգնեցին ու պայքարեցին: Հիմա վերցնել, այս մի այլանդակվածի երեսից ողջ դարավոր բարեկամության վրա սեւ գիծ քաղել, դա անելու բան չէ, ուղղակի աբսուրդ է: Դե պարզ է, որ ամերիկամետ, եվրոպամետ ուժերը, որոնք մշտապես դեմ են հայ-ռուսական բարեկամությանը, առիթը պետք է օգտագործեն: Բայց ես դա բարոյական չեմ համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում