livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

altՄասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի նախկին պրոֆեսոր Ջոզեֆ Գիբենսը կողոպտել է Նյու-Յորքի բանկերից մեկը: Կողոպուտի ամբողջ ընթացքը նա նկարահանել է տեսախցիկով, ինչպես ինքն է ասել`«հանուն արվեստի»: Գիբենսը պատրաստվում է իր կողոպուտի վերաբերյալ ստեղծել ֆիլմ:

61-ամյա պրոֆեսորը տեսախցիկով եւ զենքով ներխուժել է բանկ եւ այնտեղից վերձրել ընդհամենը 1000 դոլար: Կողոպուտի համար առաջադրվել է մեղադրանք եւ նրան ձերբակալել են: Այժմ կողոպուտի «հերոսը» գտնվում է բանտում:
«Իր նախատեսած ֆիլմի համար նա կատարել է հետախուզություն, նրա արարքը չի կարելի որակել, որպես հանցագործություն»,-ասել է Գիբենսի մտերիմներից մեկը:
«Ես երկար ժամանակ կանգնել էի բանկի դիմաց եւ մենախոսում էի, թե ինչպես իրականացնեմ այդ կողոպուտը, կամ արդյոք սա իմ կողմից խելամիտ քայլ է: Իմ այս մենախոսությունն ամբողջությամբ նկարահանել եմ, երբ բանկ մտա տեսախցիկի մարտկոցն արդեն նստել էր, այդ պատճառով էլ կողոպուտի ամբողջ ընթացքը չեմ նկարահանել»,-ասել է Ջ. Գիբենսը: Նա նաեւ խոստովանել է, որ ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ չի ունեցել սնունդ եւ գումար:
Կողոպուտն իրականացնելուց հետո Գիբենսը վերադարձել է տուն եւ զանգահարել իր ընկերներին, որպեսզի պատմի դեպքի մասին: Ընկերներից մեկը, ով Գիբենսի նախկին ուսանողն է եղել`դիմել է ոստիկանություն եւ հայտնել կողոպուտի մասին, որից հետո էլ նրան ձերբակալել են:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում