livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՀռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ կմատուցի հայ կաթոլիկների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Catholic News Herald-ը: Պատարագը կմատուցվի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում:

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարություններով: Նա բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է կատարվածը և համարում այն մարդկության դեմ գործած մեծագույն հանցանքներից մեկը: Դեռևս նախքան պապ ընտրվելը` 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին` զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել է, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել Թուրքիային ընդունել Ցեղասպանության իրողությունը և խաղաղ լուծում փնտրել հայկական հարցի համար:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում