livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՄինչ «Հելսինկյան կոմիտե» հասարակաակն կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը սարսափահար փորձում է պայքարել գրանտակեր ՀԿ-ների ֆինանսական թափանցիկության դեմ, թաքցնելու համար, թե ով որտեղից է գրանտներ ուտում եւ ինչ պատվերներ կատարում, իր եղբայրը, Վահան Իշխանյանը, մրցանակներ է ստանում, այսպես կոչված «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում խթնանելու» համար: Որպեսզի պարզ լինի, թե ինչ է թաքնված այդ գեղեցիկ անվանակարգի ետեւում, ասենք, որ դա ըստ էության պայքար է Հայ Առաքելական եկեղեցու դեմ:

Արեւմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի պառակտի մեր ժողովրդին, բաժանի մեզ բազմաթիվ առումներով, եւ առաջին հերթին կրոնական: Այն, որ դարերով Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայերի միասնությունն ապահովող ինստիտուտը, դա արեւմուտքի համար սարսսափեցնող նշանակություն ունի: Եվ ահա խթանելով տարբեր աղանդների գործունեությունը, Հայաստանում խնդիր է դրվում պառակտել մեր ժողովրդին: Իսկ խթանում են այդ պառակտումը տարբեր տեսակի գրչակների եւ գրանտակերների միջոցով: Այսպես, Վահան Իշխանյանին ՀՀ-ում Անգլիայի եւ Լիտվայի դեսպանները հանձնեցին մրցանակ` եհովայի վկաներին գովերգելու համար:

Ի դեպ, Վահան Իշխանյանի հետ մեկտեղ, մրցանակ է ստացել ովն Ռոզա Հովհաննիսյանը «Դպրոցից պետք է հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իսկ բանակից՝ քահանաներին. բանակում հավատաքննություն է իրականացվում» հոդվածի համար: Ահա այսպիսի շրջապատ ունեն Իշխանյան եղբայրները:

Նշենք, որ արեւմտյան դեսպանների խրախուսմամբ հանձնված մրցանակները, ըստ էության, խրախուսում են անըհանդուրժողականությունը կոնկրետ Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Ըստ էության՝ այդ հոդվածներով կոչ է արվում հետապնդումներ սկսել Հայ Առաքելական եկեղեցու եւ իր սպասավորների դեմ: Դա ոչ այլ ինչ է, քան կրոնական խտրականություն, սակայն փոքրամասնությունների կողմից մեծամասնության նկատմամբ: Ըստ էության, արեւմտյան դեսպանները խրախուսում են այդ կրոնական անհանդուրժողականությունը «կրոնական հանդուրժողականություն» ցուցանակի տակ: Ավելին, նման մրցանակներով խրախուսվում են սահմանադրության դեմ ուղղված գործողությունները: Չէ որ Հայաստանի սահմանադրությամբ ճանաչվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Եվրոպական դեսպանների ակտիվ մասնակցությունը նմանօրինակ հակահայկական միջոցառումներին կարելի է դիտել նաեւ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին, որովհետեւ իրենց ինչ գործն է, թե մեր դպրոցներում, ինչ առարկաներ են դասավանդվում, կամ մեր բանակում ովքեր են ծառայություն իրականացնում, որ մի բան էլ խրախուսում են նմանաբովանդակ հոդվածները:

Դե ինչ, պարոնայք Իշխանյաններ, շարունակեք ստանալ ձեր գրանտների եւ մրցանակների արծաթները այս կամ այն եվրոպական դեսպանների կամ ամերիկյան կազմակերպւթյունների ձեռքերից, միայն թե երբեմն «կրոնական հանդուրժողականություն» քարոզելուց հիշեք, որ վերեւն Աստված կա:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ «Կրոնական հանդուրժողականության խթանում Հայաստանում» ծրագիրը իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ:

Եվրասիա հիմնադրամը որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն, 1990-ականների սկզբին հիմնադրվել է Վաշինգտոնում: 1992 թվականից սկսել է գրանտների եւ վարկերի բաշխումը Հայաստանում: 1994 թվականից Հայաստանում հիմնել է իր գրասենյակը:Գրանտները հիմնականում տրվում են մամուլին եւ ՀԿ-ներին, հոդվածում ներկայացվածի նպատակներով:

Եվրասիա հիմնադրամի խորհրդատվական կոմիտեի անդամ նշանակվել է Ջեյմս Ա. Բեյքերը, նախկինում ԱՄՆ պետքարտուղար: Եվրասիա հիմնադրամը պաշտոնապես աջակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտին:

2000-ին Եվրասիա Ադրբեջանում հիմնադրամն արժանացավ Յուսուս Մամեդալիեվի մրցանակին` կրթության և մշակույթի զարգացման հարցում մեծ ներդրում ունենալու համար:

2002-ին Եվրասիա հիմնադրամը 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորին:

Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ստեղծման գործում հիմնադիր գործընկեր է հանդիսանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Եվրասիա հիմնադրամին` որպես Եվրասիա հիմնադրամի ցանցի անդամ վերապահվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամին տրամադրված ֆինանսների վերահսկման աշխատանքները:

Բացի ԱՄՆ-ից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսավորողների շարքում են Մեծ Բրիտանիայի , Շվեդիայի եւ այլ պետությունների պետական եւ ոչպետական կազմակերպությունները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում