livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԵրեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, բացի ռուսական պատվիրակության հետ կապված սկանդալից, տեղի ունեցավ մեկ այլ խայտառակ դրսեւորում: ԵԽԽՎ 21 պատգամավորներ, ովքեր ներկայացնում են Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Սան-Մարինոն, Մալթան, եւ այլ եվրոպական երկրներ, ստորագրել եւ տարածել են մի բանաձեւ (N584), որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին` տոտալիտար ճնշումներ գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի նկատմամբ:

Մասնավորապես, ԵԽԽՎ վերոհիշյալ պատգամավորները կոչ են անում հետապնդումներ սկսել «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ:  Ըստ էության՝ իրենց ժողովրդավար անվանող եվրադեպուտատները, որպես թիրախ են ընտրել ազատ մամուլը, խոսքի եւ կարծիքի ազատությունը: Որպես արդարացում իրենց հակաժողովրդավարական կոչերի` նրանք նշում են, որ «Իրավունք» թերթը պաշտպանել է Արշակյան քույրերին, ովքեր ենթարկվել էին հոմոսեքսուալիստների լոբբիստների վայրագ եւ անմարդկային հետապնդումներին, քանի որ համարձակվել էին բացասական կարծիք հայտնել Կոնչիտայի վերաբերյալ:

Առավել զարմանալի է եվրոպական դեպուտատների նման տոտալիտար վերաբերմունքը` դեպի ազատ խոսք եւ ազատ մամուլ այն ժամանակ, երբ հաշված օրեր են անցել Ֆրանսիական «Շառլի» հանդեսի խմբագրակազմի գնդակահարությունից հետո, որն իրականացրեցին ազգությամբ արաբ եղբայրներ: Հիշեցնենք, որ ֆրանսիացի լրագրողները դարձան հետապնդումների ու հաշվեհարդարի զոհ միայն այն բանի համար, որ համարձակվել էին արտահայտել սեփական կարծիքը: Ըստ էության, 21 եվրադեպուտատներ գնում են նույն ճանապարհով, ինչ այն ահաբեկիչները, ովքեր գնդակահարեցին ազատ խոսքը Ֆրանսիայում: Զարմանալի է նաեւ, որ 21 ստորագրողների մեջ կա Ֆրանսիայից մի պատգամավոր, ով պետք է իր մաշկի վրա զգացած լիներ, թե ինչ է նշանակում ազատ խոսքի հետապնդում:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ խայտառակ հայտարարության հեղինակները կատարում են հոմոսեքսուալիզմի համաշխարհային լոբբիստական ճակատի հանձնարարականը, որով փորձ են կատարում անթաքույց ճնշում գործադրել ոչ միայն «Իրավունք» թերթի եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի հանդեպ, այլեւ Հայաստանի իշխանությունների ու մասնավորապես դատարանների հանդեպ:

 Իր հակահայկական բազմաթիվ դրսեւորումներով հայտնի ԵԽԽՎ-ն կարծես թե մեզ ոչնչով չէր կարող զարմացնել, սակայն ստալինյան տոտալիտար ոճով ներծծված այս հայտարարությունը, որը կոչ է անում հետապնդել ազատ մամուլին եւ քաղաքական գործչին, իսկապես տարօրինակ եւ զարմանալի է, որով ցույց է տալիս այն ստորագրած անձանց իրական դեմքերն ու հեռավոր նպատակները: Ի դեպ` հեռավոր նպատակների մասին: Բնավ պատահական չէ, որ Հայկ Բաբուխանյանի եւ «Իրավունք» թերթի դեմ հետապնդումները համընկան ԵԽԽՎ-ից Ռուսաստանի պատվիրակության հեռացման սկանդալի հետ: Չէ՞ որ ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթը հետեւողականորեն արտահայտվել են Հայաստանի եւ Ռուսաստանի ամենասերտ համագործակցության վերաբերյալ: Եվ գուցե հեռահար նպատակները հենց այդ հանգամանքով են թելադրված: Իսկ «գոմիկների բազարը» ընդամենը լավ առիթ է եւ շղարշ` հեռահար նպատակներն իրականացնելու համար:

Բարեբախտաբար նույն ԵԽԽՎ-ում այս նախաձեռնությանը ըստ էության չի արձագանքել ճնշող մեծամասնությունը, եւ ընդամենը 21 հոգի է ստորագրել այդ փաստաթղթի տակ, ինչը չի կազմում անգամ ԵԽԽՎ պատգամավորների 10 տոկոսը:


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում