livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

altԵղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ բոլոր հնարավոր բնագավառները սկսել են այս կամ այն կերպ արտահայտվել: Ցավի ու կոտորածի մասին խոսող առաջին հուշակոթողը` կառուցված եզդիների կողմից, ներկայանում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում: «Զարուհու» զրուցակիցը Եզդիների ազգային միության փոխնախագահ, «էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆՆ է:

«Մոսկվայում գտնվող մեր բարերարներից մեկը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հիմնադրեց եզդիների սրբատեղին, որը մեզ համար մեծ դերակատարում ունի` եզդիներիս համախմբում է թե´ կրոնի տեսանկյունից, թե´ հպարտություն է, որ նրա հիմքում մեր գլխավոր սրբատեղի, նախահայրենիք Լալեշից բերված հողն է, օծումն էլ արված մեր սուրբ ջրով: Իրաքում գտնվող մեր գլխավոր սրբավայրին արտաքնապես այդչափ նման այս համալիրը նաև արժեքավոր է նրանով, որ ներկայացնում է եզդիական համայնքի կողմից հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված առաջին հուշաքարը, Անդրանիկ զորավարի և եզդի երկու հերոսների հուշաքարեր, ու նաև հայ-եզդի ժողովուրդների բարեկամության հուշաքարը, որն իր մեջ կրում է առաքելական եկեղեցու խորհուրդ խաչը` պատկերելով եզդի ժողովրդի պաշտամունքի արևը, ինչպես նաև եզդի հրեշտակապետի սիմվոլ սիրամարգն ու հայոց խոյակը»,- ասում է ԽԴՐԸ:

alt

Խդրը նաև հույս է հայտնում, որ այս տեղանքը, որքան էլ որ մայրաքաղաքից փոքր-ինչ հեռու է, այնուամենայնիվ հեռանկարային է. ապագայում դառնալու է եզդիների մշակույթի տունը: Ապա շարունակելով խոսել հայ-եզդի ժողովուրդների միություն արդյունավետ կողմերից` եզդիների ազգային միության փոխնախագահը փաստում է. «Հայաստան երկրումազգային միության դիմում-նամակներով և ընդհանուր ստորագրահավաքներից հետո 2001 թվականին մայիսի 1-ին ՀՀ ազգային ժողովը ստորագրեց Եվրոպայի ազգային փոքրամասնությունների մասին հատուկ կոնվենցիան, ըստ որի ՀՀ եզդիներին ճանաչեց որպես ազգություն և լեզու, ինչի համար շատ շնորհակալ ենք ՀՀ իշխանությանը: Իրականում Հայաստանի Հանրապետությունը կարծես թե եզդի ժողովրդի համար դարձավ մշակույթի զարգացման կենտրոն, մեզ համար նմանօրինակ հնարավորություններ ստեղծվեցին միայն այստեղ»:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում