livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԱյսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներին փաստեց, որ Մեծ Բրիտանիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին պետք է տրվի խաղաղ լուծում.«Այս հարցում Մինսկի խումբը պարզապես միջնորդ է, անհրաժեշտ է որպեսզի երկու երկրների ղեկավարները նստեն բանակցային սեղանի շուրջ եւ հակամարտության համար գտնել լուծումներ: Մինսկի խումբը փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին բերել բանակցային սեղանի շուրջ եւ օգնել նրանց գալ համաձայնության»,-նշեց Ք. Լիչը:

Բրիտանիայի դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարի Բրիտանիայի վարչապետը ՀՀ նախագահի կողմից ստացել է հրավեր`ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Վարչապետն անձամբ է պատասխանել հրավերին եւ նշել, որ չի կարող այցելել Հայաստան: Բեծ Բրիտանիայից Ցեղասպանությանն նվիրված միջոցառմանը ներկա կգտնվի անգլիական եկեղեցու ներկայացուցիչը, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ով եւ ինչ մակարդակով կլինի: Այս մասին կհայտնենք ավելի ուշ»,-ընդգծեց Բրիտանիայի դեսպանը:

«Զարուհու» այն հարցին, թե ապրիլի 24-ին դեսպանը պատրաստվում է այցելել Ծիծեռնակաբերդ` Քեթրին Լիչը պատասխանեց. «Եթե ինձ հրավիրեն, կարծում եմ կհրավիրեն, իհարկե ներկա կգտնվեմ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում