livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altՀայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Իսկ նույն օրը Երեւանում կմեկնարկի նաեւ բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ո՛չ ավել, ո՛չ պակաս "Նմանակման խաղ" (անգլ. "The Imitation Game") ֆիլմով:

Ֆիլմը Ալան Թյուրինգի մասին է, ով 1952 թ. ենթակվել է քրեական պատասխանատվության` "կոպիտ անպարկեշտության" մեղադրանքով` համասեռամոլության համար: "Դե, եկ վարդապետ ու մի՛ խենթացիր", փաստորեն, այսքան սիրված ու սպասված սուրբ տոնին, հայ հանրությունը ստիպված է հանդուրժել տոնը պղծող, համասեռամոլությունն արդարացնող ֆիլմի ցուցադրությո՞ւնը: Իհարկե, հիմա կհայտնվեն մի քանի արեւմտամետներ ու գրանտակերներ եւ կսկսեն հերթական ողբը, թե երրորդ սեռի պատկանող անհայտ երեւույթներն էլ իրավունք ունեն, որ իրենց մասին ֆիլմեր ցուցադրվեն: Բայց հետաքրքիր է, մի՞թե չի գտնվի մի հայ քրիստոնյա` ավանդական կողմնորոշմամբ, ով կհայտարարի, որ հենց բրիտանացիների ասած, կոպիտ անպարկեշտություն է մեր Սուրբ տոնին խառնել նման պիղծ ֆիլմի ցուցադրությունը: Եվ ընդհանրապես, նման տարօրինակ մեկնարկից հետո է՞լ ինչ կարելի է սպասել բրիտանական այս փառատոնից: Թեպետ, ինչո՞ւ ենք զարմանում, եթե Բրիտանական դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շարք էր սկսվել` "Թուրքը, որը փրկեց մեզ" վերնագրով, իսկ վերջերս էլ դեսպանը հայտարարել է, որ հրավերի է սպասում` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալու համար:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում