livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

altՓետրվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանը: Տոնի աթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները կազմակերպել էին մեծ միջոցառում, որին մասնակցում էին ոչ միայն թեմի համայնքների անդամները, այլեւ Երևանի վարչական շրջանների երգուպարի, ազգային նվագարանների խմբերը, Մշակույթի նախարարության ազգագրական խմբերը` «Վան», «Ակունք», «Նուբար», «Վերադարձ», «Կարին», «Մարաթուկ», Ոստիկանության երգիպարի «Նկարագիր» համախումբը:

Ազգային նվագարանների, թմբկահարների, դհոլահարների խմբերի ուղեկցությամբ ու ազգային երգերի կատարումներով բարեկենդանյան շքերթը մեկնարկեց ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց: Անցնելով Մեսրոպ Մաշտոց պողոտայով` հարյուրավոր մասնակիցների միացան պատահական անցորդներ և քայլելով մինչեւ Կասկադ համալիր՝ մեծ տոնախմբությամբ նշեցին Բուն Բարեկենդանը:

Ազգային տոնի վերազարթոնքին էին միացել բազմաթիվ ստեղծագործական խմբեր, հայկական հեքիաթների հերոսներ, ծաղրածուներ: Երևանի թատրոնի եւ կինոյի պետական պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ բեմադրել էին բարեկենդանին բնորոշ ներկայացումներ: Առանձնահատուկ հետաքրքրություն էին առաջացրել ազգային խաղերը` աքլորակռիվ, պարանքաշոցի, հոլ և այլն:

Կասկադ համալիրի տարածքում իրենց աշխատանքներն էին ներկայացրել Երևանի մի շարք բուհերի ուսանողներ, ովքեր նախորդ շաբաթ մասնակցել էին ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպված «Սիրո ուժն է անհաղթ» ցուցահանդես- մրցույթներին:

Թեմի երիտասարդական միություններից յուրաքանչյուրը պատրաստել էր բարեկանդանին բնորոշ ժողովրդական ուտեստներից մեկն ու տոնախմբության ընթացքում հյուրասիրում էին մասնակիցներին:

Բարեկենդանը խորհրդային տարիներից հետո հասարակության տարբեր խմբեր սկսեցին տոնել: Արդեն երկրորդ տարին է, որ Բուն Բարեկենդանի տոնին ավելի մեծ ժողովրդականություն հաղորդելու համար Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները Նավասարդ Սրբազանի աջակցությամբ ու օրհնությամբ տոնախմբություններ են կազմակերպում:

Նախորդ տարվա նման այս տարի ևս Երևանի քաղաքապետարանի հանձրանարությամբ վարչական շրջաններում նախընթաց շաբաթվա ընթացքում կազմակերպվեցին ուրախ տոնակատարություններ, հանդեսներ, ցուցադրություններ: Դրանք այս տարի ամբողջացան տոնի բուն օրը կազմակերպված տոնախմբության ժամանակ:

Ազգային մշակույթի և, հատկապես, տոների վերականգնման հարցում մեծ է երիտասարդների դերը: Այդ առումով Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները լուրջ գործունեություն են ծավալում` իրենց շուրջ համախմբելով ավելի ու ավելի շատ կազմակերպություններ ու երիտասարդների:

Միասի´ն վերականգնենք մեր ազգային տոները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում