livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altԱյս տարի մարտի 15-ին ժամը 15:15-ին Պատանի պատմագետների ակումբը հրավիրում է բոլորին հյուսիսային պողոտա`միասին անցկացնելու արդեն ավանդույթ դարձած «Գինի լից» ֆլեշ-մոբ միջոցառումը` նվիրված Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին:

Մասնակցության համար ցանկալի է, որ մասնակիցները սովորեն «Գինի լից» եւ «Նժդեհի երգը», քանի որ միջոցումը կմեկնարկի հայ նշանավոր քաղաքական և զինվորական գործիչ Գարեգին Նժդեհի երգով, որին էլ կհաջորդի «Գինի լիցը»:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազկակեպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին եւ ձերբակալվում: Սակայն նույն թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անմեղ ճանաչելով ազատ է արձակում: Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոնին: Դատավարության ժամանակց նա բարձրաձայն ասաց.«Այո, ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»:

Սողոմոն Թեհլերյանի դատապաշտպանն էր ազգությամբ գերմանացի Յոհանես Լեփսյուսը:

Սողոմոնին բանտում առաջինը այցելում է մի վանական, ով տեսնելով հայորդուն ուղղակի գոչում է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում