livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

haybusak2011թ դեկտեմբերի 18-ին Հայաստանի խոշորագույն մասնավոր կրթօջախը՝ Երևանի Հայբուսակ համալսարանը, նշեց իր քսանամյակը: Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:

Այս քսան տարիների նվաճումներն ամփոփվեցին բեմից ցուցադրված ֆիլմում, որտեղ ներկայացված էր Հայբուսակի պատմությունը, նրա երկար ու արգասաբեր ուղին, ինստիտուտից համալսարան և այնուհետև Հայաստանում խոշորագույն կրթական կառույց դառնալը: 1991թ-ին, երբ Հայբուսակը բացեց իր դռները, նրա հիմնադիր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի քանի ակադեմիաների ակադեմիկոս Լևոն Հարությունյանը այս կրթօջախի հիմնական առաքելությունը սահմանեց հետևյալ կերպ՝ լրացնել այն բացերը, որոնք առկա են արդի կրթական համակարգում և տրամադրել կրթություն մի շարք նոր, մինչ այդ Հայաստանում գոյություն չունեցող մասնագիտություններով: Հետագայում Հայբուսակ ինստիտուտն ընդլայնեց դասավանդվող մասնագիտությունների շարքը, ստացավ պետական հավատարմագիր և դարձավ Հայբուսակ համալսարան: 1997-ին հիմնադրվեց Հայբուսակ համալսարանի բազային քոլեջը, որն այսօր ամենամեծն է մասնավոր դաշտում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված անդամ է: Իսկ վերջին հինգ տարիների ընթացքում Հայբուսակը միավորեց Հայկական Բաց համալսարանը, Հ. Լազարյանի անվան արևելագիտության ինստիտուտը, «Ռոսլինե դիզայնի ինստիտուտը, Հեռուստառադիոլրագրության ակադեմիան, որոնք Հայբուսակի բազային քոլեջի և ավագ դպրոցի հետ միասին ստեղծեցին Կրթության Միջազգային Ակադեմիան: Բայց այսօր էլ Հայբուսակը և Կրթության Միջազգային Ակադեմիան հավատարիմ են ակադեմիկոս Լ. Հարությունյանի սկզբունքներին՝ տրամադրել բարձրորակ կրթություն, քայլել ժամանակի հետ համընթաց, համապատասխանել կրթության միջազգային ստանդարտներին:

Այս սկզբունքների իրագործմանը նպաստում են Հայբուսակի երկու հարմարավետ մասնաշենքերում տեղադրված նորագույն տեխնիկական սարքավորումները, գրադարանները, ինտերնետ-սրճարանը, բազային պոլիկլինիկան և մի շարք ինտերակտիվ ուսուցողական սարքավորումներ: Հաջողության ամենակարևոր գրավականը, իհարկե, բարձրակարգ պրոֆեսորադասախոսական կազմն է, որի մեջ ընդգրկված են Հանրապետության առաջատար մասնագետներ ամենատարբեր ոլորտներից, ովքեր ամեն տարի վերապատրաստվում են Հայբուսակում, Գիտությունների Ազգային Ակադեմիայում, Ազգային Առողջապահության ինստիտուտում անցկացվող դասընթացներին: Համալսարանում գործող կրթության որակի գնահատման կենտրոնը կամզակերպում է թրեյնինգներ, որոնց կարող են մասնակցել ինչպես Հայբուսակ համալսարանի դասախոսներն ու ուսանողները, այնպես էլ այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ:

Հայբուսակ համալսարանում ավանդաբար մեծ նշանակություն է տրվում ոչ միայն մտավոր, այլև ֆիզիկական և հոգևոր զարգացմանը. Հայբուսակի հիմնադիր Լևոն Հարությունյանը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև երդվյալ մարզիկ: «Առողջ մարմնում՝ առողջ ոգիե կարգախոսի հետևորդների համար գործում է ժամանակակից մարզական սարքավորումներով հագեցված մարզադահլիճ, որը բաց է ուսանողների, դասախոսների և պարզապես մարզասերների առջև:

Հայբուսակ համալսարանի ուսանողների ջանքերով կազմակերպված Մշակութային խորհուրդը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, որոնց շնորհիվ բուհի ուսանողներն ու դասախոսները հնարավորություն են ստանում առնչվելու համաշխարհային և ազգային մշակույթի գանձերին, հանդիպելու աշխարհահռչակ մարզիկների, հասարակական գործիչների և արվեստի ներկայացուցիչների հետ, իսկ առավել շնորհաշատ ուսանողներն ուղեգիր են ստանում դեպի մեծ բեմ: Այդ տաղանդավոր ուսանողներից ոմանք ելույթ ունեցան նաև դեկտեմբերի 18-ի հոբելյանական համերգին՝ Հանրապետության վաստակավոր արտիստների կողքին:

Քսան տարվա բազմաթիվ նվաճումներն ու ձեռքբերումները նշել է ՀՀ Կրթության և Գիտության նախարարությունը՝ Հայբուսակ համալսարանին շնորհելով պատվոգիր և հղելով բուհին ջերմ շնորհավորանքներ: Նույնքան ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ է ստացել Հայբուսակը Անգլիայի լորդերի պալատի անդամ Քերոլայն Քոքսից և Արկադի Տեր-Թադևոսյանից, ովքեր համալսարանի պատվավոր դոկտորներ են: Հոբելյանը շնորհավորել են նաև ՀՀ և արտերկրի մի շարք համալսարաններ, ինչպես նաև մեր Հանրապետության հայտնի հասարակական գործիչներ, արվեստի ու մշակույթի ներկայացուցիչներ, գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ: Հոբելյանի առթիվ պատվավոր դոկտորի կոչում ստացավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանը, որը համալսարանի ջերմ բարեկամներից է մշտապես աջակցել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կրթությանը և մասնագիտական պրակտիայի առավել արդյունավետ անցկացմանը::

Միանալով այս ջերմ շնորհավորանքներին՝ վստահություն ենք հայտնում, որ Հայբուսակ համալսարանի հաջողությունների ու նվաճումների միայն սկիզբն է սա, որ Հայաստանի մասնավոր կրթության առաջատարը կշարունակի իր հաղթական երթը մեր անկախ Հանրապետությունում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում