livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altՌուսաստանյան հայտնի "Աշխարհը եւ մենք" (http://www.worldandwe.com) կայքը հրապարակել է հարցազրույց ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆի հետ, որի վերնագիրն է "Հայաստանում նույնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության համար": Իր խոսքում քաղաքական գործիչն ընդգծում է, որ.

-Հայաստանի անկախության տարիներին մեզանում խոր արմատներ է գցել խոսքի ազատությունը, եւ մենք պարտավոր ենք այն պաշտպանել բոլոր միջոցներով:

2014-ին մենք առիթ ունեցանք խոսքի ազատության իրավունքը պաշտպանել բազմաթիվ դատական գործընթացներում, երբ "Իրավունք" թերթի գլխավոր խմբագրի եւ մի շարք լրագրողների հանդեպ սկսվեցին զանգվածային դատավարական (եւ ոչ միայն) հետապնդումները` վերջիններիս արտահայտած կարծիքի համար: Կարծիքն էլ այն էր, որ Հայաստանում յուրաքանչյուրը պետք է ամբողջությամբ օգտվի Սահմանադրությամբ տրված խոսքի ազատությունից, եւ երբ մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի երգչուհիներ Արշակյան քույրերը բացասական կարծիք են հայտնում "Եվրատեսիլ" մուտք գործած սանձարձակ հոմոսեքսուալիզմի վերաբերյալ, դա չպետք է բերի կարծիք արտահայտողների հանդեպ զանգվածային հետապնդումների, վիրավորանքների ու սպառնալիքների ալիքի: Առավելեւս, որ Արշակյան քույրերի արտահայտած կարծիքն ամբողջությամբ համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին ու ժառանգությանը, քրիստոնեական բարոյականությանը, եւ այդ կարծիքը կիսում է մեր ամբողջ բարեպաշտ ժողովուրդը: "Իրավունքը" պաշտպանեց Հայաստանի քաղաքացիների խոսքի իրավունքը, եւ ինքը հայտնվեց հետապնդումների դաշտում: Հոմոսեքսուալիզմի լոբբիստները կամ ինչպես իրենց անվանում են` "Կոնչիտայի վկաները", իսկական հետապնդում սկսեցին, այս անգամ` "Իրավունքի" խոսքի իրավունքի հանդեպ:

Համեմատություն անցկացնելով ի պաշտպանություն ֆրանսիական "Շառլի" հանդեսի Փարիզում անցկացրած երթի հետ` Հ. Բաբուխանյանն ասում է.

- Մենք Հայաստանում նույնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության շուրջ: Ցանկացած կարծիք, առավելեւս համարձակ կարծիք կարող է ունենալ իր հակակարծիքը: Սակայն ոչ մի պարագայում կարծիքների բախումը հանրության մեջ չպետք է ստանա հետապնդումների եւ հաշվեհարդարների ձեւ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում