livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019

altԵրեկ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն, մտել դատախազ Րաֆֆի Ասլանյանի սենյակ` պահանջելով հանդիպել կամ հեռախոսով խոսել գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, սպառnալով, որ այլապես չեն գնալու դատախազի աշխատասենյակից:  Թե ինչու են Ավետիսյանների հարազատները դեպքից բավական ժամանակ անց սկսել իրենց բողոքի ձայնը բարձրացնել, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց.

- Ավետիսյանների հարազատներն անակնկալ կերպով են որոշել, որ պետք է նման քայլ անեն: Ընդ որում, որոշել են, որ միայն հարազատներով են բողոքի ակցիա անելու: Նրանց հիմնական դժգոհությունը կապված է նրա հետ, որ ողբերգությունից անցել է քառասուն օր եւ ավել, բայց մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ դրդապատճառով է այդ սարսափելի ոճրագործությունը տեղի ունեցել, ինչո՞ւ հենց Ավետիսյանների ընտանիքի հետ: Հարազատների պահանջներն արդարացի են, նրանք պահանջում են մինչ օրս անհայտ մի շարք հարցերի պատասխաններ: Նշեմ, որ վերոնշյալ հանգամանքները գործով էլ պարզված չեն, այս պահին կան միայն որոշակի վարկածներ, որոնք որ ստուգման կամ քննարկման փուլում են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում