livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

altԱրդյո՞ ք ուրախ են եղել այս տղամարդիկ, երբ կանանց գլխավոր տոնի` մարտի 8-ի օրը շնորհավորական մաղթանքներ են ստացել նաև իրենք:

Տարբեր տարիներին, բայց հենց մարտի 8-ին են ծնվել ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը, բանասեր Հրաչյա Աճառյանը, ճարտարապետ Էդվարդ Թոսունյանը, գիտական-ակադեմիկոս, հասարակական գործիչ և արևելագետ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ, 1934-51թթ. Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին:

Իսկ թե կանանց տոնը որքանով է իր ձեռագիրը թողել Օրբելու անձնային հատկանիշների վրա, կեսկատակ-կեսլուրջ պատմում է Օրբելիների թանգարանի տնօրեն ԳԵՐԱՍԻՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ. «Հովսեփ Օրբելին 4 անգամ ամուսնացել է և 1 ընկերուհի ունեցել: Բայց պետք է նշել, որ սիրային այս պատմությունները նրա կյանքում ոչ թե թեթև, փոքր պատմություններ են եղել, այլ այնքա~ն խոսուն, այնքա~ն գիտական: Նա կնոջ մեջ նախևառաջ ինտելեկտը, միտքն է գնահատել, կանայք ևս նրա այդ արժեքներն էին հիացմունքի արժանացնում. Էրմիտաժի աշխատակցուհի Կամիլա Վասիլիվնան 1920 թվականին՝ Հովսեփ Օրբելու հետ ծանոթանալու առաջին օրը, իր օրագրում գրում է. «Այսօր ծանոթացա կովկասյան արտաքինով հաճելի երիտասարդի հետ, ամբողջ գիշեր չենք քնել. Խորենացու «Ողբն¦ էինք թարգմանում¦: Իսկ 1961 թվականի փետրվարի 2-ին՝ Հովսեփ Օրբելու մահվան օրը, գրում է. «Այսօր կյանքս ավարտվեց…¦:

Հովսեփը ոչ թե կնամոլ, այլ կնամեծար էր, երևի հենց դրա համար էլ նրա ծննդյան տարեդարձը մարտի 8-ին է ¦:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում