livemarks sitemap
Չորեքշաբթի, Օգոստոսի 21, 2019

altՄարտի 10-ին Նյու Յորքում կազդարարվի նոր նախաձեռնության՝ «100 կյանք»-ի (100 LIVES) մեկնարկի և մարդասիրական նոր` «Ավրորա» միջազգային մրցանակի (Aurora International Humanitarian Prize) հիմնման մասին: Նախաձեռնությունը կոչված է երախտիքի տուրք մատուցելու այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք 100 տարի առաջ հերոսական ջանքերով բազում հայերի են փրկել Հայոց ցեղասպանությունից։ «100 կյանք»-ի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը, և Նյու Յորքի Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը:

«100 կյանք» նախաձեռնության նպատակն է ուշադրություն հրավիրել Ցեղասպանության և մարդու իրավունքների ոտնահարման խնդիրների վրա, մրցանակի հիմնման միջոցով խրախուսել անձանց, ովքեր մեր օրերում կյանքեր փրկելու համար ջանքեր են գործադրում, ինչպես նաև արժանին մատուցել բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք 100 տարի առաջ հազարավոր հայերի են փրկել: «Նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր օգնել են հայերին 100 տարի առաջ և որոնց ջանքերով տապալվել է Ցեղասպանության նախաձեռնողների հիմնական նպատակը՝ հայ ժողովրդի բնաջնջումը: Նախագծի շրջանակում համադրել ենք 3 բաղադրիչ, որոնք վերաբերում են մեր անցյալին, ներկային և ապագային», -ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Նախաձեռնության շնորհանդեսին մասնակցելու են աշխարհահռչակ անձինք: Ուղիղ հեռարձակումը հնարավոր է դիտել մարտի լույս 11-ի գիշերը՝ ժամը 01.00-ին, նախաձեռնության կայքում՝ www.100lives.com:

«Ավրորա» միջազգային մրցանակն, իր հերթին, նպատակ է հետապնդում կարևորել և ճանաչելի դարձնել այն անհատների և խմբերի գործունեությունը, որոնք պայքարել են աշխարհը դրականորեն վերափոխելու համար, և ընձեռել նրանց հատուկ հնարավորություն շարունակելու այդ գործը:

Մրցանակի ընտրող հանձնաժողովում են ներառված խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելը, դերասան, կինոարտադրող, Not On Our Watch մարդասիրական նախագծի համահիմնադիր Ջորջ Քլունին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին, 100 LIVES և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Մրցանակի պարգևավճարը 1 միլիոն դոլար է կազմում: Հաղթողներն, ինչպես նշում է New York Times-ը, իրենց չեն պահելու գումարը, այլ փոխարենը նվիրելու են այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչման աղբյուր են եղել իրենց աշխատանքում:


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում