livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

altՎարդան Պետրոնյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 29-ին կայացրած դատավճիռը դատախազը և տուժողների ներկայացուցիչները բողոքարկել են ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը zaruhi.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չնայած դեռ չի ստացել բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումը, բայց ամենայն հավանականության դրանք կընդունվեն:

«Այս փուլում կարևոր է, թե ինչ կարգով է բողոքները քննվելու`վերաքննության, թե վճռաբեկության: Եթե բողոքները քննվեն վճռաբեկության կարգով, ապա դատավարությունը կավարտվի արագ կարգով: Իսկ եթե պատժի չափը չփոփոխվի և հայտարարվի համաներում, ապա Վարդան Պետրոսյանը դատարանի դահլիճից ազատ կարձակվի»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ինչպես նախորոք տեղեկացրել էր փաստաբանը, առաջին ատյանի դատավճիռը չբողոքարկելու դեպքում, դերասանը՝ մարտին արդեն բաց տիպի կալանք կկրեր և փաստացի կգտնվեր ազատության մեջ:

Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամաբ, սակայն, եթե առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարանը փոփոխի և ավելի ծանր պատիժ սահմանի, այդ դեպքում Վարդան Պետրոսյանը մեկուսարանից դուրս կգա` դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ազատ տիպի պատիժ կրելու պահից սկասած:

Նույն գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը zaruhi.com-ին տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանին համաներմամաբ ազատ արձակելը «երևակայության ժանրից է», քանի որ կա վնասի փոխհատուցման պահանջ:

«Եթե վնասի փոխհատուցման պահանջ կա, ապա համաներում չի կարող կիրառվել: Նույնիսկ դեռ պարզ էլ չէ համաներում կլինի, թե՝ ոչ: Եթե նույնիսկ համաներում հայտարարվի, դեռ պարզ էլ չէ, թե ինչ կետեր կներառվեն որոշման տեքստում և արդյո՞ք այն կկիրառվի Վարդան Պետրոսյանի վրա»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Տուժող կողմի փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իրենք սպասում են, որ քրեական գործ կհարուցվի բժշկական քննության արդյունքների մասով, քանի որ, ըստ փաստաբանի, դրանք կեղված են: Բացի այդ, տուժող կողմը պահանջում է նաև կարգապահական վարույթ հարուցել Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի դատապաշտպան Մարի Դոզենի հանդեպ:

Ավելի վաղ Ռ. Բալոյանը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանից տուժողի իրավահաջորդը պահանջում է ավելի խիստ պատիժ նշանակել Վ. Պետրոսյանի նկատմամբ, բացի այդ քննության առնվի նաև վթարի հետևանքով տուժողներին պատճառված վնասի փոխհատուցման պահանջը:

Հիշեցնենք, որ տուժող կողմը՝ քաղաքացիական հայցով որպես վնասի փոխհատուցում, շուրջ 12 մլն դրամի չափով փոխհատուցում էր պահանջել Վարդան Պետրոսյանի, որը առաջին ատյանի դատարանը հայցը թողել էր առանց քննության:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում