livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019

alt- Տեղյակ եմ, որ կանանց միամսյակի առիթով Երեւանի քաղաքապետարանը առողջապահական ակցիա է իրականացնում: Խնդրում եմ պարզաբանել` այդ ակցիայից օգտվելու համար որտեղի՞ց պետք է վերցնել ուղեգիրը:

Երեւան քաղաքի բնակիչ` Անահիտ Նիկողոսյան.

Հարցին պատասխանում է Երեանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ.

- Ակցիային կարող են մասնակցել երեւանաբնակ բոլոր կանայք եւ աղջիկները:  Նրանք նախ պետք է դիմեն այն պոլիկլինիկա, որտեղ հաշվառված են: Պոլիկլինիկայում հետազոտվելուց հետո, եթե համապատասխան մասնագետը գտնում է, որ նա վիրահատության կարիք ունի, տալիս է ուղեգիր, իսկ համակարգչային տոմոգրաֆիայի համար քաղաքացին պոլիկլինիկայից ուղեգրվում է քաղաքապետարան, որտեղից էլ ստանում է համապատասխան ուղեգիրը: Այս տարի 5 ուղղություն է ընդգրկում ակցիան. երեք վիրահատական` աչքի, գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական եւ երկու հետազոտական` համակարգչային տոմոգրաֆիայի եւ վահանաձեւ գեղձի, այդ թվում եւ հորմոնների հետազոտություն: Ինչպես ամեն տարի, նախնական հետազոտությունը կատարվելու է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում, որտեղից քաղաքացիները, ըստ անհրաժեշտության, կուղեգրվեն համապատասխան հիվանդանոցներ` նեղ մասնագիտական հետազոտության, ապա անհրաժեշտության դեպքում` վիրահատության: Ակցիան ավարտվելու է ապրիլի 7-ին: Անկախ դիմումների քանակից` բոլոր հերթագրվածներին համապատասխան բուժօգնություն կցուցաբերվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում