livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

 

bezvkusԵվ այսպես, պատմության գիրկը անցավ 2011 թվականը, որը ոմանց երջանկացրեց, ոմանց էլ դժբախտացրեց, ոմանք էլ պարզապես կորցրեցին տարին` չկարողանալով այս կամ այն կերպ ինքնադրսեւորվել:

"Մշակույտ" խորագրի համար տարին, ցավոք, բեղմնավոր էր, այսինքն` կային բազմաթիվ մշակութային կոչված միջոցառումներ ու երեւույթներ, որոնք հայտնվեցին թե° մեր, թե° այլ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

2011 թվականի առաջին համարում մենք անդրադարձել էինք ամանորյա ներկայացումներին եւ հեռուստահաղորդումներին, որոնք կրկին"փայլում էին'' իրենց անճաշակությամբ ու տարիներ շարունակ կրկնվող նույնաբովանդակ անբովանդակությամբ...

Եվ նման հաղորդումների, ներկայացումների` ամեն տեղ երեւացող, հիմնականում ռաբիս մտածելակերպով ու երաժշտական ճաշակով երգիչ-երգչուհիները, դերասան-դերասանուհիները հիմնականում եղանակ էին ստեղծում ամբողջ տարին: Երբեմն ոմանք պարզապես եթերից մատուցած աղբը նաեւ բեմ էին բարձրացնում:

Երբեմն էլ այդ աղբը մատուցվում էր հեռուստասերիալների տեսքով, եւ"Չենք լռելու''կազմակերպության"Աղբ եթերից''մրցանակաբաշխությունն էլ չօգնեց եթերն այդ աղբից մաքրելուն:

Ի դեպ, թե° մենք, թե° նույն կազմակերպությունը բազմիցս անդրադարձանք պատմական հուշարձանների անմխիթար վիճակին, վերականգնման անվան տակ հուշարձանները"եվրառեմոնտի''ենթարկելու քայլերին, մասնավորապես` դա վերաբերում է Հաղարծին համալիրին, Գլաձորին, Սանահինին: Եվ ստացվում է այնպես, որ թուրքը Արեւմտյան Հայաստանում գտնվող մեր պատմական հուշարձանները վերանորոգում, ապա յուրացնում է, իսկ մենք քանդում կամ փչացնում ենք:

Իսկ Մշակույթի նախարարության միջոցներով Հալիձորի բերդի 8 միլիոնանոց զուգարանի կառուցումը պարզապես կարելի կլիներ կատակ համարել, եթե, ինչպես ասում են, այդքան տխուր չլիներ: Անդրադարձանք նաեւ Մոզրովի բնական հրաշքի փրկության խնդրին:

Այս տարի արձանագրվեցին նաեւ վանդալիզմի դեպքեր, երբ որպես մետաղի ջարդոն գողանում եւ մի քանի կոպեկ էին վաստակում որոշ հայ կոչվածներ: Մասնավորապես Տորք Անգեղի արձանից պակասեցին որոշ մասեր, գրողների գերեզմաններ պղծվեցին...

Տարվա ամենաշատ արձագանքներ ստացած թեմաներից էր նաեւ"Տաշիր''երաժշտական մրցանակաբաշխության, ավելի ճիշտ` բնակարանաբաշխման թեման: Ոչ քիչ հրապարակումներ եղան"Մեկ ազգ, մեկ մշակույթ''հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի, հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Դրան, ի վերջո, միջամտեց ԱԺ Վերահսկիչ պալատը...

Տարվա "բացառիկ'' երեւույթ կարելի է համարել, այսպես կոչված, Կանանց ռեսուրսային կենտրոնի նախաձեռնած "Հեշտոցի մենախոսությունները'' ներկայացումը...

Սակայն, երեւի թե, սեքսուալ առումով առաջատարը դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարներն էին եւ դրանց շուրջ ծավալված"պատմական՚,"դարակազմիկ''քննարկումները:

Այս տարի էլ հերթական անգամ անդրադարձանք հիմնականում թուրքասիրությամբ աչքի ընկնող"Ոսկե ծիրան''փառատոնին, որին 8 տարում պետբյուջեից արդեն 370 միլիոն դրամ է տրամադրվել:

Երեւանակենտրոն մշակույթի, Մինասի որմնանկարների մասին էլ շատ գրվեց ու խոսվեց... Մի հրապարակման մեջ հնարավոր չէ ներկայացնել այն բոլոր թեմաները, որոնց անդրադարձել ենք տարվա ընթացքում:

Վերջում շնորհավորելով մշակույթի բնագավառի ներկայացուցիչների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` հույս ենք հայտնում, որ մեր ուշադրության կենտրոնում հայտնված որոշ հարցեր կստանան իրենց լուծումը:

 

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում