livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altԳուցե շատերի համար չնչին երեւույթ է, բայց հանրային բարոյական առումով լուրջ հիմնախնդիր, ինչին կփորձենք անդրադառնալ ստորեւ: Ինչպես արդեն ներկայացրել էր «Զարուհին», ինչ-որ ֆեմինիստուհիներ եւ գենդերային կերպարներ` կլարացետկինյան տրամադրությամբ վարակված, մարտի 8-ին հայտնվել էին փողոցներում ու կոչ էին անում. «Ո՛չ հայրիշխանությանը»: Իսկ հիմա ամենաողբերգականը` այդ կոչերը ֆեմինիստուհիներից ավելի բարձր հնչեցնում էին ինչ-որ տղաներ (համենայնդեպս, իրենց կերպարներով նրանք դեռ հիշեցնում էին արական սեռը): Ինչեւէ, այսպիսի կերպարների կողքին էր հայտնվել նաեւ մի շնիկ` վրան էլ փակցված. «Ես ֆեմինիստ եմ»:

Այս խայտառակ երթի, ինչպես նաեւ «տուժած» շնիկի վերաբերյալ, «Զարուհին» զրուցեց իրավապաշտպան, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ:

Անդրադառնալով վերոնշյալ երթի «Ո՛չ հայրիշխանությանը» կոչերին` իրավապաշտպան Ն. Արամյանը նախ նշեց. «Տեսակով հակաֆեմինիստ եմ, քանի որ առնվազն մեր իրականության մեջ կանայք բոլոր նախադրյալներն ունեն ավելին լինելու եւ երբեւէ չեն լինում` հենց նույն կանանց պատճառով: Ուստի` բացարձակ անիմաստ եմ համարում խոսել իշխանության «սեռի» մասին, երբ ընտանիքում դաստիարակությունն էլ է աղավաղված»:

altԻնչ վերաբերում է այս կամ այն երթերի կազմակերպմանը, ըստ իրավապաշտպանի. «Ինձ համար ցանկացած հանրային միջոցառում, անգամ ամենաանհիմնները, ողջունելի են, քանի որ «շարժը» միշտ էլ անհրաժեշտ է... Պարզապես, դեռ առանձնապես հետաքրքիր ու տարբերվող ձեւաչափերի մակարդակի չենք հասել, այդ պատճառով էլ փորձում են որոշ տարրերով հետաքրքիր դարձնել իրավիճակը»: Իսկ թե որքանո՞վ է նորմալ, որ որոշ մարդիկ շներին օգտագործում են նման կերպ` ինչ-որ ֆեմինիստական բողոքի ակցիաներ անցկացնելու համար, Ն. Արամյանն ասաց. «Եթե կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք չկա, ապա կենդանապաշտպանության մասով խնդիր չի առաջանում, որովհետեւ նվաստացման մաս էլ չկա... Իհարկե, շունիկը կարող է ծաղիկ պահել բերանում կամ «գրկիր ինձ» կոչով ցուցանակ, եւ դա միշտ էլ հուզիչ կլինի մարդկանց համար ու ավելի խոսուն: Այլ է, որ անհամեմատ ավելի սրամիտ ու արժանավայել կլիներ թե՛ կենդանու եւ թե՛ մարդու համար ու «տեսանկյունից», եթե ցուցանակին գրված լիներ «իմ տերը ֆեմինիստ է, բայց ես միեւնույնն է սիրում եմ նրան» կամ «ես տղա (աղջիկ) եմ, բայց ինչ տարբերություն» եւ այլն... Իսկ նկարում պատկերված տարբերակում բացարձակապես անհասկանալի է` ինչ կոչ կամ խորհուրդ ունի գրվածը, եւ ավելի բացասական, քան դրական ազդեցություն կարող է ունենալ հանրության տարբեր շրջանակներում»:

Եվ վերջում` եւս մեկ անգամ շնորհավորելով կանանց միամսյակի առթիվ` հորդորում ենք տղամարդկանցից ոչ թե մայրիշխանություն, այլ սեր, համբույր ու ջերմություն պահանջեք: Իսկ ֆեմինիզմով տառապելու փոխարեն, փորձեք գերել տղամարդկանց ձեր համեստությամբ ու նրբագեղությամբ, հավատացե՛ք, նրանք մշտապես պատրաստ են գերեվարված լինել ձեր հմայքով եւ ոչ մայրիշխանությամբ:

 ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում