livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altՏարբեր անվանումներով եւ մութ գործերով զբաղվող աղանդավորական կառույցները, որոնց թիվը գնալով ավելանում է, պատրաստ են ամեն քայլի, որպեսզի իրենց շարքերը ներգրավեն մեծ թվով մարդկանց: Աղանդավորական գրականությամբ ու քարոզներով Հայաստանում աչքի են ընկնում հատկապես Եհովայի վկաները, որոնք, գաղտնիք չէ, որ իրենց քարոզներն իրականացնում են ոչ միայն փողոցում, այլեւ այցելում են բնակարաններ եւ փորձում մարդկանց համոզել, որ նրանք ճիշտ ուղղու վրա չեն:

Պարզվում է` կա եւս մեկ աղանդավորական կառույց, որն իր քարոզչությունն իրականացնում է ոչնչով չտարբերվելով հենց Եհովայի վկաներից: Մարդկանց մոտենալու եւ իրենց գրականություն առաջարկելու փոխարեն` վերջիններս քաղաքի տարբեր վայրերում կայանած մեքենաների դիմապակուն թողնում են բացիկներ, որոնց վրա գրված են մոտավորապես նման նախադասություններ. "Հիսուսը սիրում է քեզ հավիտենական սիրով", "Մեզանից ամեն մեկն իր անձի համար պետք է հաշիվ տա Հիսուսին" եւ այլն:

Քաղաքում կայանած մեքենաների թիվը մոտավորապես անցնում է հազարը, փաստորեն` հազարից ավելի մարդ ակամայից դառնում է այդ քարոզչության զոհ: Սովորաբար, աղանդավորները սիրում են կրկնել, որ Հայաստանում իրենց իրավունքները ոտնահարվում են եւ հարկի ու անհարկի դիմում իրավապահներին: Փաստորեն ստացվում է, որ մենք մեր երկրում փոքրամասնություն ենք կազմում ու իրավունք չունենք պաշտպանելու մեր իրավունքները, քանի որ խախտվում են սովորական քաղաքացիների իրավունքները. ո՞վ է նրանց արտոնել "զարդարելու" մեքենաները` քրիստոնեությանը հակասող գրություններով եւ արտահայտություններով: Նշենք, որ քարոզչություն իրականացնողները չեն մոռացել նաեւ բացիկի վրա թողնել հեռախոսահամար եւ իրենց սեւ գործը քողարկելու համար շեշտել, որ այն թողարկել է բարեգործական ընկերություն: "Զարուհու" զանգերը, բացիկի վրա նշված հեռախոսահամարով, ողջ օրվա ընթացքում մնացին անպատասխան: Այս թեմայով "Զարուհին
" կփորձի իր հետաքննությունն իրականացնել, իսկ մինչ այդ նշենք, որ վերջին շրջանում աղանդավորական որոշ կառույցներ իրենց հավաքները սկսել են անցկացնել նաեւ մշակութային կենտրոններում, ինչն ավելի վտանգավոր է...

Հուսանք, որ այս խնդիրը իրավապահների եւ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում կլինի, հակառակ դեպքում աղանդավորներն առանց արգելքի կգնան մինչեւ վերջ եւ կործանման կտանեն բազմաթիվ մոլորյալների:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում