livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

alt«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ խոսքով` այսօր իրացման շուկայում վաճառվում է առանց մակնշման հավկիթներ, որոնք անհայտ ծագման են: Ավելին` դրանց մեծ մասն ունի աղտոտվածություն:

Սովորաբար այդ հավկիթները չեն վաճառվում հիմնական իրացման ցանցերում եւ շուկայական տարածքներում. «Ցավոք սրտի հավկիթի շուկան չի ուսումնասիրվում, ասյինքն`սովորական սպառողը չի կարող գտնել պաշտոնական որեւէ հաղորդագրություն, ըստ որի պատկան մարմինները գնացել եւ ուսումնասիրել են շուկան: Այս խնդիրը կարծես թե ոչ ոք չի ուսումնասիրել»,-տեղեկացրեց Բ. Պիպոյանը եւ սպառողներին հորդորեց` հավկիթ գնելուց առաջ անպայման ուշադրություն դարձնեն արտաքին տեսքին`աղտոտվածությանը, հարթությանը, եթե դրանց վրա ճաքեր կան, ապա պետք չէ գնել. «Այստեղ պետք է ինքնուրույն զբաղվել, քանի որ շուկան ինքնակարգավորվում է, այսինքն չկան ուսումնասիրություններ եւ շրջայցեր: Այժմ տարվա այն սեզոնն է, երբ պետք է ուսումնասիրվեր հավկիթի շուկան, այսօր չուսումնասիրել եւ սպասել, նշանակում է ստուգել այնպես, որ խնդիրներ չհայտնաբերվի»,-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:

Ըստ նրա` խնդիրը լուծելու համար պետք չէ անգործ նստել, այլ դիմել գործողությունների: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք այս ամենի վերաբերյալ ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայությանը , Բ. Պիպոյանը նշեց.«Իմ այս հայտարարությունը արդեն ահազանգ էր»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում