livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

altԱմերիկայի մեդիա-մոնիտորինգի մասնագետների հաշվարկով` Քարդաշյան քույրերի Հայաստանի այցի միայն առաջին երկու օրվա լուսաբանումը ԱՄՆ-ի ռադիոյով եւ հեռուստատեսությամբ արժեքով գերազանցում է 36,5 մլն դոլարը:

Հաշվարկի մեջ ներառված չեն ԱՄՆ-ի թերթերը, կայքերը եւ միջազգային ԶԼՄ-ները, ինչպես նաեւ սոց. ցանցերի հետեւորդները:

Քարդաշյանի ընտանիքի այցը Հայաստան առիթ դարձավ, որպեսզի իրենց այցը ակտիվ լուսաբանող համաշխարհային լրատվամիջոցները` Washington Post, Daily Mail, Guardian, New York Times, Telegraph, Mirror եւ այլ ԶԼՄ-ները,եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռեն Հայաստանին եւ հատկապես Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

The USA Today-ը գրում է, որ Քարդաշյանների այցը Հայաստան իսկական քաոս է առաջացրել մայրաքաղաք Երևանում: Անդրադառնալով այս այցի դրդապատճառներին` ամերիկյան աղբյուրը նշում է, որ հայկական արմատներով ընտանիքը ցանկանում է վերադառնալ իր արմատներին, ինչպես նաև հարգել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Բրիտանական The Guardian-ը հայտնում է, որ Քիմ Քարդաշյանը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերին իր` Հայաստան այցի ընթացքում: Պարբերականը նշում է, որ Քարդաշյանների ընտանիքի այցի նպատակը Օսմանյան կայսրությունում էթնիկ հայերի «սպանդի» հարյուրամյա տարելիցի ընդգծումն է: Անդրադարձ է կատարվում 1915 թվականի ջարդերին եւ հայերի պահանջատիրությանը աշխարհին` ընդունել հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության փաստը:

Փորձագետները ակնկալում են Հայաստանի որպես տուրիստական երկրի նկատմամբ հետաքրքրության մեծացում եւ տուրիստական հոսքի աճ:

Այսպես` ամերիկյան Hello ամսագիրը Քիմի այցից հետո Հայաստանը անվանել է այցելության լավագույն վայր, իսկ The Daily mail-ը Քարդաշյանների այցելության հետ կապված ընթերցողներին է ներկայացրել Հայաստանի որոշ գեղատեսիլ վայրեր, ժամանակակից Երեւանը` շեշտադրելով նաեւ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

Քարդաշյանների այցը անհանգստության եւ քննարկումների ալիք է առաջացրել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ներում եւ սոց. ցանցերում:

alt

 

Զ.Բաբուխանյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում