livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

   Արդեն մի քանի օր է, ինչ մամուլը եւ էլեկտրոնային կայքերը ողողված են այն հայտարարությամբ, թե ուրբաթ օրը` ժամը 21:10-ին, Մաշտոցի պողոտայի 42 շենքի դիմաց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, 60-ամյա ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ իր անձնական"Տոյոտա"մակնիշի (14 ՕԼ 120) ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա Մետաքսյա Ավդալյանին եւ 23-ամյա Հայկ Հովհաննիսյանին: Վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած վրաերթի փաստով:

  Մեզ հետ զրույցում Ա. Երնջակյանը, վթարի մասին խոսելով, նշեց."Ամեն ինչ նորմալ է, այդ վթարից ինչ պատմություն սարքեցին: Ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: Պարզապես տուժողները սխալ տեղից են անցել փողոցը՚: Նա խորհուրդ տվեց հետիոտներին, որպեսզի անզգույշ չանցնեն փողոցը:"Փառք Աստծո, ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, իրենց շատ լավ են զգում: Վթարից հետո ինքս եմ ստիպել` հիվանդանոց գնանք, որ ստուգեն: Ոչ մի լուրջ բան չկա, եւ իրականում բուժման լուրջ կարիք չկար: Թեթեւ վթար էր, որովհետեւ ես շատ դանդաղ էի վարում եւ շատ արագ կարողացա արգելակել: Բոլոր դեպքերում հաճելի չէր՚:

Իսկ այն, որ այսօր ամենուր տեսախցիկներ են տեղադրվում, 60-ամյա վարորդը դրական է որակում."Իհարկե լավ է. 21-րդ դարում ենք ապրում: Բայց ամենակարեւորն այն է, որ ժողովուրդը լուրջ վերաբերվի դրան: Հետիոտնը պետք է հասկանա, որ փողոցը ճիշտ չանցնելն իրոք վտանգավոր բան է":

Թեման եզրափակելով` Երնջակյանը հույս հայտնեց."Աստված տա, հետագայում բոլոր հարցազրույցներում ստեղծագործական գործունեության մասին խոսենք":

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում