livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 23, 2019
altԱյն, ինչ կատարվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ցնցեց ողջ աշխարհը: Ողջ հայությունը մի բռունց դարձած մասնակցում էր սգո ու պահանջատիրության երթերին գրեթե բոլոր աչքի ընկնող երկրների տարբեր քաղաքներում: Ուշագրավ էր հատկապես այն, որ երթերին ակտիվորեն մասնակցեցին հայ հայտնի մշակութային գործիչներ` ապացուցելով, որ իրենք ոչ թե ինչ-որ ժամանակ արտագաղթել են հայրենիքից, այլ հանուն հայրենիքի գնացել են արդարության ձայնը բարձրացնելու: Թե ովքեր եւ որտեղ ու ինչպես մասնակցեցին հայկական երթերին ներկայացնում ենք ստորեւ` ֆոտոշարքով:

 

Երգիչ ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆԸ, ով վերջերս է հաստատվել ԱՄՆ-ում, մասնակցեց թերեւս ամենամեծ հայկական երթին Լոս Անջելեսում: Հիշեցնենք, որ՛՛Զարուհու՛՛ հետ զրույցում մի առիթով Գ. Եփրեմյանը նշել է. «Չեմ պլանավորում մշտապես բնակվել ԱՄՆ-ում, եւ բաց չեմ թողնում հայրենիք այցելելու ոչ մի հնարավորություն»:

alt

Իսկ Բելգիայում բնակվող հայտնի հայ երգչուհի KeyOh-ն` ԿԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆԸ, մասնակցեց Բրյուսելում կայացած երթին: Հատկանշական է այն, որ երգչուհու հետ միասին երթին ակտիվորեն մասնակցել է նշանածը` հույն հայտնի երգիչ-երգահան ՋԵՅՍՈՆ ՄՔՆԱՅԹԸ: Հայրենասեր հայուհու ընտանիքը Բելգիա է տեղափոխվել դեռեւս 90-ականներին, բայց KeyOh-ի սիրտը շարունակում է հայրենիքում մնալ: «Ես սիրում եմ իմ երկիրը եւ մեր հայերին: Եվ առիթը երբեք չեմ կորցնում, ամեն տեղ ասելով, որ հայ եմ», - մեզ հետ զրույցում ընդգծել է նա:

alt

Բրյուսելյան երթի ակտիվ մասնակիցներից էր նաեւ դերասան, պարող ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, ով հայաստանյան հեռուստադիտողին առավել հայտնի է «Դժվար Ապրուստ» հեռուստասերիալից: Սարգիսը «Thank you Father» պաստառը ձեռքին իր շնորհակալությունն է հայտնել Հռոմի պապին` 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակին Ս. Պատարագ մատուցելու ու Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ի դեպ, «Իրավունքի» հետ զրույցում Ս.Սիմոնյանը ասաց, որ բելգիական մի շարք հեռուստաալիքներում ու էլեկտրոնային լրատվամիջոցներում մեծ արձագանք է գտել երթը:

Ի դեպ, վերջերս Սարգիս Սիմոնյանն ընտրվել է «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» կազմակերպության մշակութային բաժնի տնօրեն եւ նաեւ նրա ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել էր JOINUS (Unified Armenians in Belgium) նախաձեռնությունը, որպեսզի 10 հազար հայրենակիցներ մասնակցեն ապրիլի 24-ին նախատեսված երթին:

alt

Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում տեղի ունեցած Հայոց պահանջատիրական ցույցը նույնպես իր տեսակով աննախադեպ էր: Բողոքի ցույցին ներկա էր անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հայ-վրացական «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ում ելույթը ե՛ւ ոգեւորել, ե՛ւ հուզել էր հարյուրավոր վրացահայ երիտասարդների: Տիկին Բոստանջյանը կոչ էր արել. «Մենք պետք է ապավինենք մեր ուժին` ընդունելով հանդերձ ուրիշների ցավակցությունը ու կարեկցությունը: Մենք պետք է միշտ հպարտ պահենք մեզ ու հզորանանք: Պետք է ստեղծենք միասնական հզոր Հայաստան եւ աշխարհասփյուռ հզոր հայություն»:

alt

Ֆրանսիայի Լիոն քաղաքում հաստատված հայերը եւս անմասն չեն մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի ու պահանջատիրության միջոցառումներից: Ապրիլի 24-ին այնտեղ տեղի ունեցած երթին մասնակցել է հայտնի մոդել ՄԻՔԱՅԵԼ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:

alt

Ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պահանջատիրական հանրահավաքին մասնակցել է ստամբուլահայ երգչուհի ՍԻԲԻԼ ՓԵՔԹՈՐՈՍՕՂԼԻՆ: Նրա ձեռքին հայ մեծանուն գրող ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ լուսանկարն է, ով մի շարք հայ մտավորականների հետ սպանվեց` թուրք բարբարոսների կողմից:

alt

Բեռլինում ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված երթին մասնակցեց երգիչ ՀԱՅԿ ԿԱՍՊԱՐՈՎԸ, ով ապրիլի 24-ին հանրության դատին հանձնեց իր նոր զուգերգը` գերմանաբնակ ռեփեր ԴԱՎԻԹԻ հետ: Հայկական հնչյուններով համեմված գերմաներեն երգը կոչվում է «Հիշում ենք» («We Remember»):

alt

1993 թվականից Բուլղարիայում հաստատված երգչուհի ԹԱԳՈՒՀԻ ՎԵԶԻՐՅԱՆԸ նույնպես մասնակցել է այնտեղ կայացած երթին: Ի դեպ, ապրիլի 24-ին նա բավական հուզիչ գրառում է կատարելի իր ֆեյսբուքյան էջում. «Ձեզ ո՞վ էր ասում մեզ այնքան սեխմեք, որ ստիպված ադամանդ դառնանք: Ո՞վ էր ստիպում ձեզ աստղերի պես ցիրուցան անեք, որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք: Մենք կանք եւ բոլորի «ինադու» դեռ պիտի շատանանք»:

alt

Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվել էին ավելի վաղ: Դեռեւս ապրիլի 16-ին մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով վերջին տարիներին բնակվում է Ֆրանսիայում, իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Րոպեներ առաջ Մարսելի քաղաքապետարանի շենքի ամբողջ երկայնքով ծածանվեց Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկը՝ «Մարսելը հիշում եւ դատապարտում է» խորագրով։

Եթե նրանք լռեն, միեւնույն է քարերն են խոսելու»։

alt

Լոսանջելեսյան երթին մասնակցել է երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ, ով անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցին` ասել է. «Երբ դեռ 7 տարեկան էլ չկայի, տատիկս առաջին երգը, որ սովորեցրեց, «Կոտարածն անգութն» էր: Երգեց, արտասվեց եւ պատմեց այն ամենն, ինչ լսել էր իր մորից եւ նրա նախնիներից: Չէի կարող այդ տարիքում զգալ եւ ապրել այն ամենն, ինչ երգի տողերն էին թելադրում, բայց հիշում եմ, որ ամեն անգամ այն երգելուց մարմնովս սարսուռ էր անցնում: Երակներիս մեջ տանջված հայի անցյալն էր ապրում: Այդ պահին սրտիս ցավը, կարծես, շատ վաղուց ծանոթ էր մարմնիս ու հոգուս: Անցան տարիներ եւ հիմա եմ հասկանում, որ հաջողության հասնելու պահին իմ առաջին երգերն էլի հայրենիքիս մասին էին: Էլի տանջված եւ գաղթած հայի մասին, որի մասն էլ ես եմ հիմա: Ցավոք, հասկանում եմ` անցյալը հետ չես բերի: Այն բոլոր անմեղ հոգիները, որոնք իրենց բնական մահով մահանալու հաճույքին էլ չարժանացան, չեն կարող պայքարել արդարության համար: Նրանց փոխարեն դա պետք է անենք մենք: Թեկուզ լուռ, բայց հաստատուն քայլերով աշխարհին դեպի մեր ցավին խոնարհեցնելու օրվա ակնկալիքով: Սպասել ենք 100 տարի, եթե պետք լինի եւս այդքան կսպասենք, բայց ես համոզված եմ եւ գիտեմ, որ Աստված մեզ չի թողնի…Իսկ այն անաստվածներին դեռ եթե ոչ այս հողում, ապա հեռու, մի շատ հեռու տեղ Դատաստան է սպասում»:

alt

Նույն տեղում լոսանջելեսյան հայության հետ երթի մասնակցեց նաեւ ՄԻՍՏԵՐ X-ը:

alt

Նյու Յորքում կայացած հայկական երթին մասնակցել է երգիչ ԷՌՆԵՍՏ THE BEST-ը: Սկանդալային երգիչն իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Ամոթ Թուրքիային»:

alt

Հաղորդավար ՄՀԵՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ոչ միայն մասնակցել, այլեւ ամերիկյան հայկական հեռուստատեսության համար լուսաբանել է Լոս Անջելեսում կայացած հզոր երթը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Թուրքիայի ձախողման ու ստի 100-ամյակին Լոս Անջելեսը չլռեց: 130.000 հայ մի մարդու նման 10 կմ քայլեց մի պահանջով` ճանաչում–հատուցում: Մենք քայլեցինք ջրերով, նպաստավոր եղանակին ու խաղաղ: 100 տարի առաջ մեր նախնիները զոհվեցին շոգ անապատներում՝ թուրքերի ջարդից:

Զարմանալի ազգային ոգի ու հայի էներգիա կա այստեղ ապրող հայերի մեջ: Ամբողջ ընթացքում փշաքաղվում էի»:

alt

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում