livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altԹուրքական ԶԼՄ-ներն արձագանքել են Քիմ Քարդաշյանի Ցեղասպանության հետ կապված հոդվածին:

Թուրքական  Internethaber կայքը թեմային անդրադարձել է՝ ՛՛Քիմ Քարդաշյանը ցուցումներ է տալիս  Անկարային՛՛հոդվածով, իսկ Milliyet թերթի համոզմամբ՝ ՛՛Քարդաշյանը խելք է սովորացնում Անկարային՛՛:

 

Թուրքական Ahaber կայքի համոզմամբ՝ Քիմը գրել է այդ հոդվածը՝ ելնելով իր՝ Թուրքիայի հանդեպ ունեցած թշնամանքից: Կայքը մեջ է բերել Քիմի հոդվածի հետեւյալ հատվածը.՛՛Ցեղասպանությունից մեկ տարի առաջ՝ 1914 թվ.-ին, իմ պապերը Հայաստանից տեղափոխվեցին Լոս-Անջելես: Եթե նրանք չփախչեին, մենք այսօր այստեղ չէինք լինի՛՛:

Կոշտ հակահայկական  կեցվածքով  հայտնի Yeni Akit թերթը՝ մեջբերել է նրա հետեւյալ արտահայտությունը.՛՛Թուրքիայի համար եկել է Ցեղասպանության ճանաչման ժամանակը: Դա այն մարդկանց մեղքը չէ, որոնք այժմ այնտեղ ապրում են՝ դա 100 տարի առաջ էր: Ես կարծում եմ, որ նրանք ընդունենք այն , ամեն մեկը կկարողանա առաջ շարժվել: Ես հավատում եմ, որ կարելի է առաջ շարժվել եւ նայում եմ դեպի պայծառ ապագա, բայց առաջ շարժվելչես կարող , եթե անցյալդ չըդունես: Չանել դա՝ կնշանակի անհարգանք դրսեւորել:  ՛՛


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում