livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altԱՄՆ Ֆրեզնո քաղաքում աճուրդի է հանվել ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ տունը: Գրողի մահից հետո տունը երեք անգամ սեփականատեր է փոխել, նաեւ վարձակալության է հանձնվել, իսկ այժմ էլ աճուրդի է հանված` որպես գրավի առարկա:

Ուստի տեղին է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի եւ Սփյուռքի նախարարի կոչը բարերարներին, որպեսզի գնեն այդ տունը եւ թանգարան-ինստիտուտ դարձնեն. "Եթե հիմա տեր չկանգնենք սարոյանական շնչով լեցուն այդ գողտրիկ տանը, ապա հետագայում առավել դժվար, գուցեեւ այլեւս անհնար լինի այն վերստանալ ուրիշի ձեռքերից": Սա այն դեպքն է, որ իրոք ամոթ կլինի ամերիկացի հայ մեծահարուստներին, եթե անտարբերությամբ վերաբերվեն: Ինչքան էլ Սփյուռքի ներդնողներին ''քցած'' լինեն Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի ռեժիմները, սա հո այն դեպքը չէ, որ Հայաստան փող բերեն: Գտնվում է Ամերիկայում, համ էլ ամերիկացիները ոչ պակաս են հպարտանում Սարոյանով, քան` մենք: Ուստի զարմանալի կլինի, եթե կոչն անպատասխան մնա:



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում