livemarks sitemap
Երկուշաբթի, Օգոստոսի 19, 2019


altՎերջերս Ֆրանսիայում ժամանակավոր բնակություն հաստատած մոդելավորող ՆԱԻՐԱ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ցնցել էր մի պատմություն, որին ականատես է եղել Էվրո կոչվող փոքրիկ, բայց պատմական քաղաքում: «Շատ տպավորվեցի ֆրանսիական այդ քաղաքի այգիներից մեկում նկատելով հպարտ կանգնած միակ ծիրանենուն: Փարիզի արեւմուտքում գտնվող այդ պատմական քաղաքում ապրում է շուրջ 30 հայ ընտանիք, որոնք ամեն տարի ապրիլի 24-ին հավաքվում են քաղաքի միակ ծիրանենու մոտ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն Սուրբ նահատակներին:

Մի քանի րոպե լուռ կանգնելով մեծ խորհուրդ ու նշանակություն ունեցող ծիրանենու դիմաց` ինձ հայրենիքում զգացի, իմ փոքրիկ, բայց ծիրանենու պես հպարտ հայրենիքում», - մեզ հետ զրույցում նշեց Ն. Երանոսյանն ու հավելեց.

alt

«Ապրելով օտարության մեջ, շրջապատված օտար երեւույթներով` ամեն րոպե փորձում ես գտնել քեզ հարազատ մի անկյուն: Ինչպես ասել է Վոլտերը. «Հայրենիքը մի եզերք է, ուր գերի է հոգին»: Մի քանի ամիս է, ինչ ապրում եմ Ֆրանսիայում: Այցելելով հայկական եկեղեցիներ, շփվելով հայերի հետ` փորձում եմ հայրենիքի կարոտն առնել, բայց ավելի ու ավելի եմ կարոտում: Օտարության մեջ ապրող հայի աչքերում կարոտ տեսնելով, շրջելով տարբեր քաղաքներում, հանդիպելով հայերին, լսելով կարծիքներ եւ մեկնաբանություններ` հասկացա մի բան, որ օտարությունը միայն ներկան է, իսկ իմ ապագան` հայրենիքը»:

Ինչպես ընդգծում է օտար ափերում հայտնված հայ մոդելավորողը, Ֆրանսիայում ապրող հայերի թիվն անհամար է. «Բայց ուրախալի է այն փաստը, որ ամեն մեկը փորձում է իր լուման ներդնել հայրենիքի ճանաչման, օտարի մեջ նոր երկիր բացահայտելու գործում` ներկայացնելով մեր պատմությունը, մեր տեսակը եւ խորհրդանիշները: Սակայն, ճիշտ տեղին է հիշել Գյոթեի խոսքը, որ օտար երկիրը հայրենիք չի դառնա: Իսկապես, օտարության մեջ հայրենիք չես ստեղծի:

ԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում