livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 13, 2019

alt«Իրավունք» թերթը ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին խնդրեց մեկնաբանել հայկական դրոշը Կոնչիտա Վյուստի ուսերին հայտնվելու հանգամանքը, որը տեղի է ունեցել այս տարվա «Եվրատեսիլ» մրցույթի բացումից առաջ:

Հայկ Բաբուխանյանի խոսքով` վերջին տարիներին «Եվրատեսիլ» մրցույթը ընկղմվում է անբարոյականության, հակաքրիստոնեական, անբարո, քայքայիչ հակարժեքների ճահիճը: «Ակնհայտ է, որոշ ուժեր աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները:

Դրանք իրենց համար հարթակ են դարձել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական է, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Ավելին` այդ այլասերված երեւույթները` կոնչիտաները, որոնցից ցանկացած նորմալ մարդ պետք է զզվի, իրեն է հպում մեր պետական դրոշը: Դա բոլոր սահմաններն անցնելու նշան է: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոյկոտել «Եվրատեսիլը»»,- հորդորեց ՍԻՄ նախագահը:

alt

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում