livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019


imageՄայիսի 22-ին հանրապետության հանրակրթական դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Այդ օրը դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կկազմակերպվի վերջին դաս, վերջին զանգի միջոցառում, տոնական համերգներ:


Սակայն, ինչպես ամեն տարի, այս տարի եւս շրջանավարտների ծնողների` այս օրերի հիմնական խնդիրը դպրոցներում կազմակերպվող դրամահավաքն է: Խմբագրությունը բազմաթիվ զանգեր է ստանում, այդ թվում` մարզերի շրջանավարտների ծնողներից, ովքեր ոչ միայն ավարտական խնջույքի համար հավաքվող գումարի մեծությունից են տրտնջում, այլեւ բողոքում են, որ ծախսերը խնջույքով չեն սահմանափակվում. գումար են հավաքում սցենարի համար, տեսանկարահանման համար, նվերների եւ հազար ու մի այլ բաների համար: Եթե գումարվում է նաեւ շրջանավարտի հագուկապը, ապա այդ օրը ծնողներից շատերի համար դառնում է մեծ պարտքերի տակ հայտնվելու "փայլուն" առիթ:

Թե "հանուն մոդայի"` մարդկանց գլխին իսկական պատուհաս դարձած այս համատարած խնդիրը կանխելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Կրթության եւ գիտության նախարարությունը, փորձեցինք պարզել նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ: Սակայն մեր զրուցակցի պարզաբանման հետ հազիվ թե շրջանավարտների ծնողների գերակշիռ մասը համաձայնի.

- Այս տարի "թեժ գծի" զանգերի քանակը կտրուկ նվազել է. նախորդ տարիներին այս ժամանակահատվածում, հատկապես Վերջին զանգի ծախսերի հետ կապված, բողոքները շատ էին, այս տարի պատկերն այլ է` մեկ-երկու զանգ ունենք:

Վերջին զանգի խնջույքների համար իրականացվող դրամահավաքի հետ դպրոցը պետք է առնչություն չունենա. բոլոր տիպի դրամահավաքները դպրոցներում արգելվում են: Չնայած պետք է խոստովանեմ, որ մեզ չի հաջողվել երբեւիցե ավարտական խնջույքներն արգելել. փորձել ենք, բայց անարդյունք, նույնիսկ ուսուցիչները խնջույքներին չեն մասնակցել: Բայց միեւնույն է, դպրոցները շարունակում են ինչ-ինչ գումարներ հավաքել Վերջին զանգի հետ կապված միջոցառումների համար: Օրինակ` օպերատորի, ֆոտոնկարչի, մի դպրոցից էլ իմացանք, որ վերեւից նկարահանող սարքի համար են գումար հավաքել: Էլի եմ ասում, "թեժ գիծ" զանգեր համարյա չունենք: Ավելին` այս տարի ծնողները դժգոհում են մեզանից, որ նախարարությունը միջամտում է: Ասում են` մեզ հանգիստ թողեք, մեր էրեխու տոնն է, թողեք մենք մեր տոնը անենք:

- Բայց նման հաստատ ոչ անապահով ծնողների կողքին կան նաեւ ծնողներ, որոնք էլ դեմ չեն իրենց երեխայի Վերջին զանգը նշելուն, բայց պարզապես ի վիճակի չեն այդքան գումար տրամադրել դասղեկին կամ տնօրենին: Ի՞նչ անեն այդ ծնողները:

- Հավատացեք, որ ի վիճակի չեղնող ծնողներ համարյա չկան. բոլորն էլ կարողանում են այդ խնդիրը լուծել: Շատ նուրբ լուծման ձեւեր կան` նման խնդրի առաջ կանգնած երեխաների համար. ե՛ւ նկարներ են անվճար տրամադրվում, ե՛ւ մնացած ամեն ինչը: Այսինքն` դրամահավաքության հետ կապված մեծ խնդիր, ընդվզում այսօր ես հանրապետությունում չեմ տեսնում: Եթե կան ծնողներ, ովքեր իսկապես ճնշված են զգում. կարող են դիմել ԿԳ, մենք կփորձենք խնդիրը լուծել: Ավելին` նմանատիպ խնդիրներից զերծ մնալու համար մենք շրջաբերականներ ենք ուղարկել դպրոցներ, որտեղ նշված է, որ զերծ մնան դրամահավաքություններից, եւ առհասարակ` Վերջին զանգի ոչ պատշաճ կազմակերպումից: Վերջին զանգը սարքեցինք Վերջին դաս, որ մի փոքր մեղմվի, ճոխություններից զերծ լինի, բայց միեւնույն է` իրենք էդ խնջույքը ուզում են անել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում