livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

alt

2013 թվականին Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ Տոմչիկևիչը Հայաստանում տրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Լեհական LOT ավիաընկերության կողմից Հայաստան թռիչքները վերսկսելու մասին:

Նա կարեւորեց Հայաստան-Լեհաստան համագործակցության զարգացումը, որտեղ նա տեսնում է բիզնես եւ տուրիզմի ներուժի զարգացումը:Սակայն կարծես ԼՕՏ-ը այդքան էլ հետաքրքված չէ փոխնախարարի նպատակը իրականացնելու մեջ: Առաջին դեպքը չէ, որ մամուլում հայտնվում են ավիաընկերությունից դժգոհ մնացած քաղաքացիների բողոքները:

Այսօր "Իրավունքին" զանգահարած քաղաքացին դժգոհություն հայտնեց, որ զանգահարելով ավիաընկերության գրասենյակ, նա հանդիպեց կոպիտ սպասարկման, որտեղ ի պատասխան նրա դժգոհության, խորհուրդ տվեցին այլեւս չզանգահարել:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Panorama.am-ը տեղեկացրել էր այլ դեպքի մասին, որ ԼՕՏ ավիաընկերությունով Վարշավա- Երեւան թռիչք իրականացնող հայերը այդպես էլ Երեւան չէին հասել: Եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը ուղևորվել էր Թբիլիսի: Արդյունքում մեր հայրենակիցները ամենքն իր միջոցներով հասան Երևան: Հետագայում Երեւանի գրասենյակից նրանք որեւէ փոխհատուցում չստացան: Ուշագրավ է, որ նույն ինքնաթիռով եկող իտալացիների խմբին ավիաընկերության ներկայացուցիչը տրանսպորտ տրամադրեց Երևան գալու համար: Ուղեւորները դժգոհում էին նաեւ անձնակազմի կոպիտ վերաբերմունքից եւ թռիչքի սպասարկման ցածր որակից:

Հավանաբար լեհերը իրենց դրել են վերին արտի ցորենի տեղ:

 Փոխհատուցում չստացած քաղաքացիներն էլ ճիշտ կլիներ դիմեին դատարան` անպատիժ չթողնելու անպատասխանատու ավիաընկերությանը:

 

Զ. Սարգսյան


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում