livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

alt«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «100 կյանք» նախագծի հիմնադիրները դերասան Ջորջ Քլունիից բացի այլ հայտնի մարդկանց հետ նույնպես պատրաստ են համագործակցել, եթե նրանք էլ հոլիվուդյան դերասանի պես պայքարում են ցեղասպանությունների դեմ: Այս մասին ասաց նախագծի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

«Ջորջ Քլունիի հոլիվուդյան աստղ լինելը չէր, որ մեզ հրապուրեց: Ջորջ Քլունին հետաքրքիր էր մեզ համար, քանի որ ինքը նույնպես զբաղվում է ցեղասպանությունների թեմայով, իր ծրագիրն ունի օգնելու, որ ապագայում ցեղասպանություն չլինի: Եթե մարդիկ կան այլ, որ նման գործով կզբաղվեն, սիրով, ինչու չենք ընդգրկի մեր նախագծում»,- ասաց Նուբար Աֆեյանը:

Նուբար Աֆեյանը հաստատեց տեղեկությունը, որ 2016թ. ապրիլի 24-ին հոլիվուդյան ամենահայտնի աստղերից Ջորջ Քլունին Երևանում կմասնակցի մոսկվաբնակ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով, «100 կյանք» նախաձեռնության սահմանած «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությանը: Մրցանակը կշնորհվի մարդկանց, որոնք իրենց վտանգում են՝ ուրիշների կյանքերը փրկելու համար:

News.am

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում