livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

 

altՀունիսի 1-7-ը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության`ՅՈՒՆԻՄԱ-ի ազգային կենտրոնները ներկայացնող գործիչները, ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախաձեռնությամբ հավաքվելու են Հայաստանում ազդարարելու «Տիկնիկները հանուն խաղաղության եւ միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթի մեկնարկը` նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանին:

Համաշխարհային երթի մեկնարկը տալով Հայաստանում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ՅՈՒՆԻՄԱ-ի 95 ազգային կենտրոններին կոչ է արվելու իրենց երկրներում միանալ համաշխարհային երթին`անցկացնելով թատերականացված երթեր, տիկնիկային թատրոնների փառատոներ, տոնախմբություններ եւ այլ միջոցառումներ:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գլխավոր մասնագետ ԼԻԼԻԱ ՆԻԿՈՅԱՆԻ խոսքով` համաշխարհային երթի նպատակն է ողջ աշխարհի հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ կենտրոնացնել համամարդկային արժեքներին. «Մասնավորապես դատապարտել ոճրագործության բոլոր ձեւերը եւ քարոզել համամարդկային արժեքներ` բարեկամություն, մարդասիրությունը: Միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 21-ին `ՀՀ անկախության օրը»,-նշեց Լ. Նիկոյանը:

Երթի մեկնարկը կտրվի Հյուսիսային պողոտայում հունիսի 1-ին, ժամը 16:30-ին. «Երթի մեկնարկին կմասնակցեն տիկնիկագործներ եւ թատերական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Երթի շրջանակներում Հայաստան կժամանեն ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղարը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներայացուցիչներ, տիկնիկային, թատերական արվեստի հանրահայտ գործիչներ եւ տիկնիկային թատրոներ աշխարհի տարբեր երկրներից: Հունիսի 1-ին Երեւանի կենտրոնում տնկելու ենք աշխարհում խաղաղության միակ ծառը`աշխարհի հինգ մայրցամաքներից բերված հողով ու ջրով: Մենք համախմբվել ենք ընդդեմ չարի եւ կոչ ենք անում մարդասիրության, խաղաղության, հիշողության»,-նկատեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ եւ բոլորին`հարազտներին, բարեկամներին եւ հարեւաններին հրավիրեց մասնակցելու խաղաղության երթին:

Նրա փոխանցմամբ` երթի շրջանակներում կանցկացվի նաեւ կոնֆերանս, վարպետության դասեր. «Մարզերը եւս անմսան չեն մնա այս միջոցառումներից, այն տիկնիկային խմբերը, որոնք Երեւանից հետո կվերադառնան մարզեր, այնտեղ եւս կներկայացնեն իրենց ներկյացումները»,-ավելացրեց Ա. Առաքելյան:

ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի նախագահ ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ կոչ արեց ամբողջ հայությանն իրենց երեխաների հետ միասին միանալ խաղաղության երթին. «Համոզված եմ, որ միջոցառումը լինելու է բովանդակալից, երեխաները եւ նրանց ծնողները կստանան մեծ բավականություն»:

Համաշխարհային երթի մասնակիցները ողջունելու են ՅՈՒՆԻՄԱ-ի կազմակերպության`ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյա վաստակը խաղաղության համար պայքարում: Նրանք նաեւ հարգանքի տուրք կմատուցեն 100 տարի առաջ նահատակված, որբացած եւ հայրենզրկված հայ մանուկների, ինչպես նաեւ այն երեխաների հիշատակին, որոնք այսօր Մերձավոր արեւելքում եւ այլուր զոհ են դառնում ծայրահեղականության, անհանդուրժողականության, կրոնական մոլեռանդության դրսեւորումներին եւ ցաղասպանական ոճրագործություններին:
«Տիկնիկները հանուն խաղաղության եւ միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյան բարձր հովանու ներքո:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում