livemarks sitemap
Չորեքշաբթի, Հոկտեմբերի 16, 2019

altԵրեկ Յակուտիայից վերադարձավ հայ-ռուսական բարեկամական պատգամավորական հանձնաժողովը, որի կազմում էր նաեւ ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Մեր այն հարցին, թե ինչ հարցեր է նա բարձրացրել հայ-ռուսական պատգամավորական հանձնաժողովի նիստում պարոն Բաբուխանայնը պատասխանեց, որ հանդես է եկել երկու ելույթով, նախ ՌԴ պետդումայում, դումայի փոխնախագահ Իվան Մելնիկովի հետ հանդիպման ժամանակ եւ ապա բուն նիստում, որը տեղի ունեցավ Յակուտսկ քաղաքում:

- Իմ կողմից բարձրացված հարցերը բազմաթիվ էին: Դրանցից մեկը վերաբերում էր մեր խորհրդարանների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի արժեվորմանը, դրա իրականացման անհրաժեշտության խնդրին: Ռուսաստանը իր Ղրիմի հարցով եւ Հայաստանը Արցախի խնդրով պետք է հասնեն նրան, որ վերջ տրվի կայսերապաշտական այնպիսի դրսեւորումների, երբ մի ժողովրդի ստիպում են ապրել այնպիսի պետության մեջ, որտեղ այդ ժողովուրդը ենթարկվում է ճնշումների, ստորացումների եւ ենթակա է ոչնչացման: Մեր պետությունները պետք է հասնեն նրան, որ ժողովրդավարության հիմնական ցուցանիշը պետք է դառնա վերաբերմունքը ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ:

Մյուս հարցը վերաբերում էր աշխարհում ազգայնամոլության, ֆաշիզմի վերականգման տենդենցներին եւ պատմության նենգափոխման դեպքերին: Այստեղ մենք նույնպես ունենք շատ ընդհանրություններ: Մենք պետք է պաշտպանենք մեծ հայրենական պատերազմում տարած մեր համատեղ հաղթանկը տարբեր կեղծարարներից: Նույն կերպ մենք պետք է կտրականապես ընդվզենք հայոց ցեղասպանության մերժողականության դեմ աշխարհի, որ երկրում էլ դա տեղի ունենա:

Իմ կողմից բարձրացվեց նաեւ մեր այն քաղաքացիների հարցերը, որոնք զրկվել են Ռուսաստան մուտք գործելուց, ինչ-ինչ պատճառներով: Այդ հարցը նույնպես լուրջ քննարկման առարկա դարձավ, ինչպես նաեւ անդրադարձ կատարեցինք ՌԴ-ն ներկայացնող որոշ համակարգերի առաջին դեպքերի վերաբերյալ:

Բաբուխանյանը բարձր գնահատեց հանձնաժողովի համանախագահներ Նիկոլայ Ռիժովի, Հերմինե Նաղդալյանի եւ մնացյալ բոլոր անդամների աշխատանքը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում