livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

altԱյն, որ Եվրոպական առաջին խաղերն իր հարկի տակ անցկացնելու Ադրբեջանի մեծ ցանկությունն ի սկզբանե բխել է բացառապես մարզական այս միջոցառումը քաղաքական դիվիդենտների վերածելու, երկրի, այսպես կոչված, իմիջը բարձրացնելու գաղափարից, նոր բան չէ: Դրա մասին է խոսում հենց այն փաստը, որ Ադրբեջանը Եվրոպական խաղերի ցուցադրական շնորհանդես էր կազմակերպել Հռոմում, Փարիզում, Բրյուսելում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում՝ գովազդային այդ մեծ արշավի վրա գումարներ չխնայելով:


Դե իսկ այն փաստը, որ խաղերի կազմկոմիտեի նախագահն է Ալիեւի կինը՝ Մեհրիբան Ալիեւան, ընդգծում է, որ Ադրբեջանից էլ առաջ, ցանկություն կա Ալիեւի անձի մեծարումն ապահովել: Եվ իրոք՝ սեփական անձի մեծարման համար Ալիեւը փող չի խնայել: Համենայնդեպս՝ ըստ որոշակի տեղեկությունների, Եվրոպական խաղերի կազմակերպման համար Բաքուն ծախսել է մոտ 8 միլիարդ դոլար: Արդյունքում՝ խաղերին մասնակցելու են 50 երկրների մոտ 6 հազար մարզիկներ: Ամենամեծը լինելու է Ռուսաստանի պատվիրակությունը՝ 367 մարզիկ, Ադրբեջանը ներկայացնելու են 287, Իտալիան՝ 261, Ֆրանսիան՝ 242, Գերմանիան՝ 236 մարզիկներ:
Բայց ահա սպասվող էֆեկտը կարծես չի լինելու: Այսպես օրինակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ներկա լինել Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը. «Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, ով վերահսկում է սպորտը, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք մեկնելուց: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը եւս հունիսի 12-ին լինելու է Բեռլինում»,- գրում է գերմանական Tagesspiegel-ը: Բայց ամենաուշագրավն այն բացատրությունն է, որը Tagesspiegel-ը տեսել է Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաների Բաքու չմեկնելու հիմքում. պատճառն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը նույնպես հրաժարվել է մեկնել Բաքու. Հունաստանի կառավարությունը որոշել է, որ երկիրը կներկայացվի սպորտի փոխնախարար Ստավրոս Կոնտոնիսի մակարդակով:
Մի խոսքով՝ ամեն բան այնքան էլ հարթ չի ընթանում, ինչպես նախատեսվել էր: Առավել եւս, որ Բաքու մեկնելուց հրաժարվող «առաջին դեմքերի» ցանկը դեռ միայն աճում է:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը: Հայաստանի պատվիրակությունը մրցահարթակ կմեկնի 25 մարզիկներով, որոնք ուժերը կչափեն 6 մարզաձեւերում՝ ըմբշամարտ, սամբո, թեքվանդո, ձյուդո, բռնցքամարտ եւ հրաձգություն:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում