livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 17, 2019

altԲաքվում հունիսի 12-ին մեկնարկում են Եվրոպայի մարզական առաջին խաղերը: Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձեւի 30 մրցաձեւ: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցներում եւ կավարտվեն հունիսի 28-ին: Մասնակիցների թվում կլինեն նաեւ Հայաստանի 25 մարզիկներ, որոնք հանդես կգան 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական եւ ազատ ոճի):


Առաջինը հունիսի 10-ին Բաքու կմեկնի Հայաստանի պատվիրակության ղեկավար ու դրոշակակիր, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը՝ հայ մարզիկներն առանձին խմբերով կմեկնեն Ադրբեջանի մայրաքաղաք:
ՀԱՕԿ-ը ներկայացրել է հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը.

Թաեքվոնդո
Արման Երեմյան (80 կգ): Մրցելույթը` հունիսի 18-ին
Մարզիչ` Վարդան Վարդանյան:
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան (հրացան), Նորայր Առաքելյան (ատրճանակ): Մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին, 20-ին եւ 21-ին:
Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:

Սամբո
Տիգրան Կիրակոսյան (57կգ)
Աշոտ Դանիելյան (90կգ)
Սոսե Բալասանյան (52կգ): Մրցելույթները` հունիսի 22-ին:
Գլխավոր մարզիչ` Լեւոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան, Հովիկ Խոջոյան, Վիկտորիա Լավրենովա:

Ձյուդո
Հովհաննես Դավթյան (60կգ)
Դավիթ Նիկողոսյան(73կգ)
Ժաննա Ստանկեւիչ (52կգ): Մրցելույթները` հունիսի 25-ին եւ 26-ին:
Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան, մարզիչ` Դավիթ Խիթարյան:

Բռնցքամարտ
Արտյոմ Ալեքսանյան (49կգ)
Նարեկ Աբգարյան (52կգ)
Արամ Ավագյան (56կգ)
Սամվել Բարսեղյան (60կգ)
Հովհաննես Բաչկով (64կգ)
Նիկոլ Հարությունով (81կգ): Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին: Եզրափակիչները` հունիսի 25-ին եւ 27-ին:
Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:

Ազատ ոճի ըմբշամարտ
Գարիկ Բարսեղյան (57կգ)
Դավիթ Սաֆարյան (65կգ)
Մուսա Մուրթազալիեւ (86կգ)
Լեւան Բերիանիձե (125կգ)
Գրիգոր Գրիգորյան (74կգ)
Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ): Մրցելույթները` հունիսի 17-ին եւ 18-ին:
Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդադյան, մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան, Աբդուլլա Մոհամեդով, Արթուր Պետրոսյան:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ռոման Ամոյան (59կգ)
Կարապետ Չալյան (75կգ)
Մաքսիմ Մանուկյան (85կգ)
Միհրան Հարությունյան (66կգ): Մրցելույթները` հունիսի 13-ին եւ 14-ին:
Գլխավոր մարզիչ` Սամվել Գեւորգյան, մարզիչներ` Էդվարդ Սահակյան, Արթուր Պետրոսյան:


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում