livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

alt«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ Արման Բոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի սեռական փոքրամասնությունների աջակցությանը, որը կատարվում է Արեւմուտքից, ասաց` անում են ամեն ինչ` Հայաստանում բնական աճը չապահովելու համար:

«Այսօր հակամարտություն կա ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ, որից անմասն չի մնում մեր երկիրը: Չմոռանանք մեր հարեւան երկրների` Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, որոնք հետաքրքրված չեն մեր երկրի բարգավաճմամբ»,- կարծում է Բոշյանը:

Արման Բոշյանը տեղեկացրեց, որ Հայաստանի ԼԳԲՏ համայնքը Թուրքիայի ԼԳԲՏ համայնքի հետ է համագործակցում, ավելին` նախորդ տարի անգամ ԼԳԲՏ համայնքը կոչ էր անում ներել թուրքերին, մոռանալ ցեղասպանությունը:

Արման Բոշյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը երկու տարի առաջ կայացրեց մի որոշում, ըստ որի`գենդերային օրենքը վտանգավոր է: «Գենդերը կապ չունի տղամարդու եւ կնոջ իրավահավասարության խնդիրների հետ: Բայց մինչ օրս կառավարությունը գենդերի մասին օրենքի փոփոխված տարբերակը չի ուղարկել ԱԺ»,- հավաստիացրեց ՀԿ-ի նախագահը:

Սեպտեմբերին Հայաստանում, Արման Բոշյանի խոսքով, պատրաստվում են ընդունել օրենք, որն օրինականացնում է ընտանիքի նոր բանաձեւը` երկու նույն սեռի կամ երկու տարբեր սեռի անձանց սեռական հարաբերությունները կոչվում է ընտանիք: Ընդ որում` երեխաներին, որպես խանգարող հանգամանք, կարող են հեռացնել: «Եվրախորհուրդը հրապարակել է բանաձեւ, որտեղ այս օրենքից բխող երեւույթները` երեխաներին խլելը, համարել է վտանգավոր ու սխալ: Սա եղել է ընդդեմ յուվենալ արդարդատության համաեվրոպական կոալիցիայի աշխատանքի շնորհիվ, որի անդամ ենք նաեւ մենք»,- եզրափակեց պրն Բոշյանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում