livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019


davidՕրերս Հայաստան էին ժամանել շոտլանդացի ամուսիներ` աշխարհահռչակ դիրիժոր ԴԵՎԻԴ ԴԵՎԻՍԸ եւ բանաստեղծուհի Ջինի Հենսոնը: Հայաստանի եւ հայերի հետ նրանք ունեն սերտ կապեր, քանի որ առաջին այցելությունից հետո Հայաստանը համարել են իրենց համար հարազատ վայր, իսկ հայերին` ջերմ բարեկամներ:

Հայերի ընդունելությունն ու ջերմությունն ամուսիներին ստիպել է ամբողջությամբ ուսումնասիրել հայոց պատմությունը, որից հետո էլ պարզել են, որ հայերն իրենց պատմության մեջ ունեցել են ողբերգական էջ` 1915 թվականը, երբ Արեւմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացվել է Ցեղասպանություն, որին զոհ են գնացել 1,5 միլիոն անմեղ հայեր: Հայոց ցեղասպանության դատապարտման եւ ճանաչման համար Դ. Դեվիսը հայ անվանի երաժիշտների հետ արտասահմանում մասնակցել է բազմաթիվ համերգների, որի ընթացքում իր երաժշտության միջոցով` ի լուր աշխարհի ասել, որ 1915 թվականի հայերի ջարդերը ցեղասպանություն էր, եւ հետագա ցեղասպանությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է, որ ամբողջ աշխարհը դատապարտի եւ ճանաչի այն: Շոտլանդացի ամուսինները պատրաստ են շարունակել իրենց գործունեությունն աշխարհում եւ դրանով օգտակար լինել Հայաստանին:

Հայոց ցեղասպանության ճանաչման քայլերի, այդ հարցում Թուրքիայի վարած քաղաքականության շուրջ ծավալվեց «Զարուհու» զրույցը շոտլանդացի դիրիժորի հետ:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ ՁԵՎՈՎ ԱՌԱՋ ԿԳՆԱ»

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ամենակարեւոր գործողությունները սկսվում են հասարակ մարդկանց մակարդակով: Նման հարցերում հնարավոր է, որ երկրի նախագահները եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մերժեն առկա երեւույթները եւ իրենց քայլերի մեջ կեղծ լինեն: Հավատում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անբեկանելի ձեւով առաջ կգնա: Այս հավատը ինձ հետ կիսում են նաեւ այլ երկրներում ապրող իմ ընկերները, որոնք գիտեն Հայոց ցեղասպանության փաստի մասին: Իմ կարծիքով` Ցեղասպանության ճանաչումն անհատների գործ է, եւ հենց այդ անհատները կարող են ճնշում գործադրել իրենց երկրի իշխանավորների վրա, որպեսզի վերջիններս ճանաչեն եւ դատապարտեն Ցեղասպանությունը: Ցանկացած հարց լուծելի է, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որը շատ բարդ ու միեւնույն ժամանակ պարզ է: Հարցի լուծման հիմքում ընկած են մարդկային փոխհարաբերությունները եւ լավ դիվանագիտությունը:

«ԵՐԲԵՎԷ ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԱՆՑՅԱԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ»

-Չեմ վախենում Ցեղասպանությանն առնչվող հարցերը բարձրացնել նաեւ Թուրքիայում: Եթե սրա արդյունքում արժանանամ նրանց դիմադրությանը, հոգ չէ` չեմ կարող բռնի ուժով ստանալ մարդկանց սերն ու հարգանքը: Եթե աշխարհում բոլորն իմ հավատամքն ունենան, ապա փոխըմբռնման, հարգանքի եւ մարդկային առողջ փոխհարաբերությունների արդյունքում հնարավոր է կանխարգելել ցեղասպանությունները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում