livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

alt«Որեւէ փոփոխության համար պետք են օրենսդրական հիմքեր: Ուզում եմ հիշեցնել մի կարեւոր հանգամանք. Սահմանադրության բարեփոխման անհրաժեշտությունը, նախեւառաջ, եղել է տարիներ շարունակ մեր գործընկեր ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր կուսակցությունների առաջարկը` դեռեւս նախընտրական իրենց ծրագրերում, որոնցով ներկայացել են հանրությանը: Այսօր, ներեցեք ձեւակերպման համար, բայց իրենց ծրագրերից կտրուկ հրաժարումը խոսում է այդ ուժերի կամ ոչ հետեւողականության, կամ այն մասին, որ հասկացել են` իրենց հաշվարկները չեն արդարացնում եւ ռեսուրսները շատ քիչ են հաջողության հասնելու համար», - անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի շրջանակում տիրող տրամադրություններին, հատկապես կտրականապես «ոչ» ասողներին` «Զարուհու» հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ,

ապա հավելեց. «Քննարկումների բովանդակային իմաստով պետք է նշենք, որ այնուամենայնիվ, գրեթե չկան ուժեր, որոնք համարում են, թե բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Բացառությամբ ծայրահեղական մի քանի ուժերի` հիմնականում կարող ենք ասել, որ բարեփոխումների անհրաժեշտությունը, կառավարման համակարգի փոփոխության տրամաբանությունն ու կարիքը տեսնում, գիտակցում ու պաշտպանում են առանց վերապահումների բոլոր քաղաքական ուժերը: Այլ բան է` առանձին հարցերի վերաբերյալ կարող են տարբեր մոտեցումներ լինեն, դա եղել եւ միշտ էլ լինելու է, ժողովրդավարական քննարկումների իմաստն էլ հենց դրա մեջ է, բայց որ բարեփոխումների անհրաժեշտությունը ընդունում են բոլորը, եւ այն առաջարկը, որն արվում է` երկրի կառավարման համակարգի առավել ժողովրդավարական տարբերակին անցնելու եւ պետական կառավարման համակարգի արդյունավետությունը էականորեն բարձրացնելու առումով, իսկապես քայլ առաջ է»:

Անդրադառնալով քաղաքական կոնսոլիդացիային ու սահմանադրական բարեփոխումների գործընթացին` տիկին Նաղդալյանն ընդգծեց. «Փաստորեն , գործընթացը շատ բաց եւ թափանցիկ է, ողջ տեղեկատվությանը հանրությունը տիրապետում է ու կարող է գնահատել: Իրականում, այդ կոնսոլիդացիան, որը ե՛ւ մեր եվրոպական գործընկերները, մասնավորապես ի դեմս Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների, ե՛ւ մենք ինքներս համարում ենք Սահմանադրության փոփոխությունների համար նախապայման, ակնառու է: Տեսեք` խորհրդարանում այսօր ներկայացված են շուրջ 20 կուսակցություն, դրանց մեծամասնությունը` բացառությամբ 2-3 կուսակցության, մասնակցել եւ շարունակում են մասնակցել բովանդակային քննարկմանը` իրենց տեսակետները, առաջարկները ներկայացնելով: Նույնկերպ անկախ պատգամավորները, հանրային ուժերը, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ առաջարկներով փորձել են բարելավել , փոփոխել ներկայացվող նախագիծը , եւ սա նաեւ ցույց է տալիս, որ հանրության համար ընկալելի է բարեփոխումների անհրաժեշտությունը, բովանդակային մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ: Գլխավորը` շահագրգիռ բանավեճն է, որի ընթացքում է ճշմարտությունը ծնվում , կամ գոյանում են կոմպրոմիսները», - եզրափակելով խոսքը` շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում