livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 14, 2019

gayՍահմանադրական բարեփոխումների շուրջ ընտանիքի եւ ամուսնությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը եւ մեկնաբանությունները Հայաստանում տարատեսակ քննարկումներ են առաջացրել: Վիճակը թեժացավ հատկապես Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերի ասածից հետո, թե՝ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ պետք է թույլատրվեն նույնասեռ ամուսնությունները, դա է ներկայիս եվրոպական չափանիշը: Թե որքանով է իրատեսական, որ Հայաստանում նոր սահմանադրությամբ կամրագրվեն նույնասեռ ամուսնությունները, «Զարուհին» փորձեց պարզել հայաստանյան քաղաքական եւ հասարական գործիչներից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ փաստեց.

- Սահմանադրության նոր նախագծում միայն առաջարկվել է, որ Հայաստանում թույլատրվի միասեռ ամուսնություններ, իսկ Սահմանադրության մեջ ամրագրելու մասին ոչ մի խոսակցություն չի եղել եւ չի կարող լինել: Մենք նման հարց երբեք չենք քննարկել եւ չենք պատրաստվում քննարկել: Նույնիսկ խմբակցության նիստի ժամանակ այդ հարցին չենք անդրադարձել: Իմ կարծիքով՝ մեր ազգային առանձնահատկություններից ու ավանդույթներից ելնելով, այդ հարցը երբեւէ չենք դնի քննարկման:

Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր ՎԻԳԵՆ քահանա ՂԱԶԱՐՅԱՆԸ նշեց.

- Եթե Սահմանադրության մեջ այդ կետը հայտնվի, ապա Հայ առաքելական եկեղեցին երբեք չի օրհնի նման արատավոր երեւույթ: Նույնասեռ ամուսնությունը հակամարդկային, հակաաստվածային եւ հակաեկեղեցական երեւույթ է: Ուզում է` ամբողջ Եվրոպան եւ աշխարհը այն բարիք համարի, մեկ է` Աստծո եւ Առաքելական եկեղեցու համար այն չարիք է, քանի որ դառնում է մարդու կործանման պատճառ: Նույնիսկ, եթե ՀՀ Սահմանադրությամբ նույնասեռ ամուսնություններն ամրագրվեն, իմ կարծիքով Առաքելական եկեղեցին նույնասեռական ամուսնություն չի օրհնի: Անձամբ ես, որպես քահանա, երբեւէ նույնասեռականի չեմ պսակի:

Հասարակական-քաղաքական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ.

- Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածով ձեւակերպված էր միասեռական ամուսնության օրենքը: Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցու ջանքերով հոդվածը փոխվեց, որ ամուսնությունը կարող է լինել միայն տղամարդու եւ կնոջ միջեւ: Վենետիկի հանձնաժողովը «փրփրել» է ու դիվահարվել, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ընտանիքը կնոջ եւ տղամարդու միությունն է: Հանձնաժողովը մտածում է, որ եթե այդ կետը չփոփոխվի, ապա իրենք Հայաստանում չեն կարողանա թույլատրել միասեռ ամուսնությունները: Թող հանձնաժողովի անդամները գոռգոռան, բայց մեր Սահմանադրության նոր նախագծում նման կետ չկա: Վենետիկի հանձնաժողովն այս հարցում չի կարող որեւէ հաջողության հասնել, քանի որ նախագծի նոր ձեւը տարածվել է, բացի այդ, մեր հասարակությունը չի ընդունելու նույնասեռ ամուսնությունները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում