livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

altՆոր ուսումնական գործընթացի սկիզբում ինչպես ամեն տարի է, ուրախության եւ երջանկության զգացումներին զուգահեռ նորից խոսվում է կրթության ոլորտի խնդիրների մասին: Դրանցից մեկը ներառական կրթությունն է, որի մասին  լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին «Ունիսոն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ալավերդյանն ու նույն ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Մարիանա Չալիկյանը: Հայաստանում կա 139 դպրոց, որտեղ ներդրված է ներառական կրթության համակարգը, բայց բանախոսները կասկածներ ունեն, որ այդ դպրոցներում ներառական կրթության համակարգը լիարժեք չի գործում:

Մինչդեռ ներառական կրթության համակարգն անհրաժեշտություն է ու պարտավորություն, քանի որ Հայաստանը 2010 թ-ին միացել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիային: Հիմնական խոչընդոտը, սակայն, ներառական կրթության կրթական հաստատությունների ու ընդհանրապես կառույցների ֆիզիկական մատչելիության խնդիրն է: Մյուս խնդիրը կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցողներին տրամադրվող գումարների արդյունավետ բաշխումն է: Իսկ դր համար, ըստ Մարիաննա Չալիկյանի, անհրաժեշտ է կարիքների գնահատում: Օրինակ, ներառական կրթական համակարգ ունեցող դպրոցներում երեխաներին բաժանում են սնունդ: Բայց դպրոցը կարիքների գնահատում չի արել` արդյոք բոլոր երեխաները սննդի կարիք ունեն:

Արմեն Ալավերդյանի խոսքով` կարեւոր է նաեւ հանրության վերաբերմունքը կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցողների հանդեպ: «Ինչ է նշանակում` եղեք հանդուրժող նման երեխաների հանդեպ: Տպավորությունն այնպիսին է, որ դասարանում կամ դպրոցում տգեղ երեւույթ կա, որը պետք է հանդուրժել: Պետք է հավասարը հավասարի նման վերաբերվել: Ընդհակառակը, պետք է ոգեւորել, որ կան տարբեր հնարավորություններով երեխաներ: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան»,- կարծում է ՀԿ-ի ղեկավարը:

Ներառական կրթության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ մասնագետներ, որոնց պակասը շատ է զգացվում: Օրինակ, կան երեխաներ, որոնք ունեն եւ տեսողության եւ լսողության խնդիր, սակայն այդպիսի մասնագետ Հայաստանում գրեթե չկա:

Բանախոսները դեմ են մոտեցմանը, որ ներառական կրթության մասին չպետք է խոսել մոդայի կամ «պտիչկա» ստանալու համար: «Եթե դասարանում կա 30-40 աշակերտ, որից երկուսը հաշմանդամություն ունեն, նրանք կարող են բեռ դառնալ ուսուցչի համար, ով պատրաստ չէ եւ մասնագիտական որակ ապահովելու, աշխատելու բոլորի հետ: Այդ դեպքում սթրես է տանում հաշմանդամ երեխան, ծնողը, ինչու չէ նաեւ մյուս երեխաները: Այսինքն` պետք է ճիշտ կազմակերպել ներառական կրթությունը»,- մանրամասնում է Ալավերդյանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում