livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2019

altՍեպտեմբերի 9-ին ԱԺ Գիտության կրթության հանձնաժողովի նիստում երիտասարդության եւ ուսանողության տոնի հարցի շուրջ բանավեճի ժամանակ մի շարք պատգամավորներ խիստ քննադատաբար գնահատեցին Երեւանի պետական համալսարանի ներկայիս վիճակը: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ ԵՊՀ-ն հեռու է առաջատար բուհ լինելուց եւ աշխարհի 500 առաջատար բուհերի ցուցակում ընդգրկված չէ:

Իսկ ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ ԵՊՀ-ն առաջատար բուհ չի կարելի համարել, որովհետեւ այնտեղ ծաղկում է կոռուպցիան: Դրան ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ կոռուպցիան մի երեւույթ է, որի դեմ պետք է անշուշտ պայքարել եւ պայքարել միասին:

Ի դեպ այդ հարցի շրջանակներում ԿԳ նախարարը նաեւ հայտարարեց, որ թեեւ մեր կրթական համակարգը գնում է եվրոպականացման ճանապարհով այնուամենայնիվ այն պետք է խարսխված լինի ազգային խորհրդանիշների վրա: Ուստի ուսանողության եւ երիտասարդության օր պետք է սահմանել ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ին: Ի վերջո հանձնաժողովը այդպես էլ որոշեց:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում