livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԱԺ-ի Գիտության եւ կրթության հանձնաժողովի նիստում քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում` Հանրային հեռուստառադիոյի 2014 թվականի հաշվետվությունը: Քննարկման ընթացքում պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ կողմից բարձրացվեց սերիալների ընտրության հարցը: Նա նշեց, որ թեեւ անձամբ սերիալներ չի նայում, սակայն ընտրողներից ստանում է բազմաթիվ բողոք-ահազանգեր այն առումով, որ որոշ սերիալներում ցուցադրվում են ազգային արժեհամակարգին ոչ հարիր երեւույթներ:

Բացի այդ, Հ. Բաբուխանյանը բարձրացրեց 2014 թվականի «Եվրատեսիլին» Հայաստանի մասնակցության չարդարացված լինելու հարցը, քանի որ «Եվրատեսիլում» տարօրինակ երեւույթներ են ի հայտ գալիս»: Պատասխանելով բարձրացված հարցին` Հանրային հեռուստառադիոյի ղեկավարները նշեցին, որ ամեն ինչ անում են եւ անելու են, որպեսզի նշված տիպի սերիալներ չհայտնվեն Հանրայինի եթերում: Նրանք ասացին, որ որոշ դեպքերում, 2013 թվականին գնված արտասահմանյան սերիալները թույլ չեն տվել ցուցադրել` հենց նշված պատճառներով: Մյուս կողմից` հեռուստատեսության տնօրեն Մարգարիտա Սարգսյանը խոստովանեց, որ ազգային արժեհամակարգի պահանջները Հանրային հեռուստատեսությունում պահպանելու ձգտման պատճառով նրանք ենթարկվում են եվրոպական կառույցների կշտամբանքներին եւ ճնշումներին: Նա նշեց նաեւ, որ չեն կարող իսպառ հրաժարվել սերիալներից, քանի որ կա հեռուստադիտողների բավականին մեծ զանգված` հիմնականում տնային տնտեսուհիներ` ովքեր պարտադիր դիտում են հեռուստասերիալներ: Նա նաեւ նշեց, որ աշխարհում չի արտադրվում որեւէ սերիալ, որտեղ այս կամ այն չափով չարծարծվի արվամոլության թեման: Բայց եւ այնպես Հանրայինի ղեկավարները խոստացան շարունակել իրենց քաղաքականությունը, որպեսզի Հանրայինի եթերում չլինեն հայ ժողովրդի արժեհամակարգին անհարիր երեւույթներ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում